ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրաստանը մահանում է, Վրաստանն անհետանում է քարտեզից». Սաակաշվիլին վերահաստատել է հայրենիք վերադառնալու մտադրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Վրաստան վերադառնալու ցանկությանը՝ ընդգծելով, որ գնալու է հայրենիք «անկախ նրանից, թե դա ինչ հետևանք կունենա», գրում է apsny.ge-ն:

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ ես ասացի, որ կգամ՝ անկախ հետևանքներից: Կյանքումս առաջին անգամ ասացի, որ այժմ եկել է այն գիծը, որից այն կողմ մենք կորցնում ենք մեր հայրենիքը ... Հիմա բոլորս պարտավոր ենք, այլ ելք չկա: Վրաստանը մահանում է, Վրաստանը անհետանում է քարտեզից, և մենք բոլորս նկատում ենք այս իրավիճակը, մեր երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու մտադրությանը:

«Եթե նա ուզում է գալ, թող գա: Արդեն 8-9 տարի է, ինչո՞ւ չի կարող գալ, ի՞նչ եք կարծում, որովհետև վախկոտ է, նապաստակ, վախկոտ մարդ», - ասել է Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ երկուշաբթի կհայտարարի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին:

Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում նշել է Ղարիբաշվիլին, Սաակաշվիլիի հերթական «հիմար սադրանքը» միայն ժպիտ է առաջացնում:

«Ես շատ եմ ուզում, որ Սաակաշվիլին գա, մենք շատ կզվարճանանք: Ես նրան խոստացել եմ, որ փողկապերի շատ գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ՝ վերանորոգված բանտ: Սա Սաակաշվիլիի ճակատագիրն է», - ասել է Ղարիբաշվիլին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular