ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել. ինչպե՞ս են պահվել Ադրբեջանում հայ գերիները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք ենթարկվել են համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմենիա Մարիոթ հյուրանոցում հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իրավապաշտպանների կողմից կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Թաթոյանն ընդծեց, որ հայ ռազմագերիների խոշտանգումները հիմնված են էթնիկ խտրականության, այսինքն՝ գերիների հայ լինելու հանգամանքի վրա։

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը նոր գերեվարվելուց հետո, հատկապես, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից է լինում։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել։ Կամ եղել է դեպք, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել, հետո սնունդը գցել են աղբի մեջ։ Հաճախ խոշտանգումները եղել են հատուկ մատը վերքի վրա դնելով, ընդ որում՝ այնպես են արել, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն և սնունդ, որ նոր տան։ Նաև հատուկ սառը ջուր են շփել ցուրտ եղանակին մերկ զինծառայողների վրա՝ պատուհանը բացած վիճակում», – պատմեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նախկին գերեվարվածները պատմել են ՄԻՊ-ին, որ երբ կարմիր խաչից մարդիկ էին գալիս այցելության՝ նախապես փոխում էին վերաբերմունքը։ Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու նպատակով. ցանկալի տեղեկությունների շարքում են եղել անձնական տվյալներ ստանալը, ստիպել են, որ Ադրբեջանի ղեկավարությանը փառաբանող հայտարարություններ անեն, Հայաստանի կառավարության հասցեին նվաստացնող հայտարարություններ։

Ըստ օմբուդսմենի՝ ստիպողաբար սուտ տեղեկությունների ստացման մասին կան հստակ փաստեր.

«Զինվորներից մեկին ստիպել են ասել, որ Զանգելանում եղել է հարսանիք, և ինքը նռնակով պայթեցրել է՝ սպանելով 50 ադրբեջանցի»:

Թաթոյանի խոսքով՝ հատուկ դաժան վերաբերմունք են ցույց տվել Ապրիլյան պատերազմի Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցների նկատմամբ։

«Հատկապես զազրելի է այն դեպքերը, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ, օրինակ՝ հիվանդանոցներում։ Անցնող դառնողները, օրինակ՝ բուժառուները, թքել են հայ գերիների վրա, և դա տեղի է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայողի ներկայությամբ», – տեղեկացրեց Թաթոյանը՝ նշելով, որ նույնիսկ բժիշկներն են գերիների նկատմամբ բռնություն գործադրել։

Ռազմագերու մարմնի վրա եռացած ջուր կամ թեյ են լցրել, հետո ծեծել են, որից հետո 21 օր չի կարողացել քայլել։

Պաշտպանի խոսքով՝ ադրբեջանցիները խախտել են նաև ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ իր հերթին ավելացրեց, որ երեք հիմնական կառույցներ են իրականացրել հայ ռազմագերիների խոշտանգումները՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, քննչական մեկուսարանը և արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։ Պատժիչ և նպատակային ծեծը, ըստ նրա, իր շարունակությունն է ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular