ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես կողմնորոշվեց իր թեկնածուների հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես կողմնորոշվեց հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուների հարցում։ Կուսակցության վարչությունը երեկ նիստ է գումարել և որոշում կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Դիլիջանում ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ Դավիթ Ղուլունցը, Տաթևում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ Վլադիմիր Աբունցը։

Կուսակցության մեր աղբյուրները նշում են, թե քննարկումները բավական բուռն են եղել։ ՔՊ-ում լուրջ խմորումներ են ընթացել, ազդեցություն ունեցող յուրաքանչյուր ոք փորձել է իր մտերիմին առաջ քաշել որպես քաղաքապետի թեկնածու։ Ի վերջո, ինչպես վայել է ժողովրդավարությունից զուրկ ցանկացած միավորի, վերջնական որոշումը կայացրել է բացառապես Նիկոլ Փաշինյանը։ Հատկապես բուռն են եղել Գյումրիի և Գորիսի թեկնածուների քննարկումները։

«Քաղաքացիական պայմանագիրը» գյումրեցի մի քանի պատգամավոր ունի, որոնք փորձել են իրենց մտերիմներին առաջադրել քաղաքապետի պաշտոնում։ Ընտրությունը կանգ է առել փոխզիջումային թեկնածուի վրա, իսկ Փաշինյանը նշել է, թե ճիշտը Հարությունյանի առաջադրումն է։ Նրան քաղաքապետի պաշտոնում անցկացնելուց հետո ում էլ նշաակեն մարզպետ, էական տարբերություն չի լինի։ Գորիսում, չնայած Սյունիքի մարզպետի և այլ պատգամավորների բողոքներին, թեկնածու է դարձել պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախընտրելի թեկնածուն։ Մեղրիում, Տեղում, Տաթևում և Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիրը» այլընտրանք չի ունեցել։ Հիշեցնենք, Դիլիջանի քաղաքապետի թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանն այս տարվա փետրվարին էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել, մինչ այդ բենզալցակայանի աշխատակից էր։ Նա հայտնի դարձավ, երբ ԶԼՄ-ները տարածեցին իր անձնական թերթիկում արած նշումը։ Սարգսյանը սխալ էր գրել իր ավարտած ֆակուլտետի անունը, իսկ սեռի դիմաց գրել էր «արու»:

Միքայել Յարալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular