ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Պիզայի թեք աշտարակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհահռչակ Պիզայի թեք աշտարակը հանդիսանում է Սանտա- Մարիա Ասունտա  տաճարի մասը, որը գտնվում է Իտալիայի կենտրոնում գտնվող փոքրիկ Պիզա քաղաքում: Սանտա Մարիա Ասունտա  տաճարի գեղեցիկ շինությունների խմբի շինարարությունը սկսվել է 1063 թվականին: Տաճարը եզակի է իր գեղեցկությամբ և ճարտարապետությամբ: Ի հավելումն Պիզայի թեք աշտարակի, որը հանդիսանում է տաճարի զանգակատունը, համալիրի մեջ է մտնում ժամերգարանը, մկրտության սենյակները (բապտիստերիա) և  ըստ էության համալիրի հիմնական կառույցը՝ բուն տաճարը: Պիզայի թեք աշտարակի բարձրությունը 55 մետր է, իսկ լայնությունը  հիմքում 15,5 մետր: Տեսքով  այն նման է ուղղահայաց տեղադրված գլանի,  և ունի ութ հարկ: Աշտարակի  կենտրոնական հարկերը պատրաստված են բյուզանդական ճարտարապետության ոճով, սակայն որոշ էլեմենտներ  հուշում են նաև արաբական նոտաների մասին: Արդյունքում աշտարակի ոճը ստացել է  իր ուրույն անունը` ռոմանո-պիզայական ոճ: Աշտարակի բոլոր հարկերի ճակատները պատրաստված են կամարների տեսքով, որոնք հենվում են սյուների վրա: Աշտարակի ներքին սրահները ևս հենված են կամարների վրա, որոնք նստում են մեկը մյուսի վրա և ձևավորում բազմաթիվ ֆրոնտոններ: Աշտարակի վերջին շտրիխը, որը աշտարակին տալիս էր ժամանակակից տեսք, նրա գագաթի բուն զանգակատունն է՝ գմբեթը, որն ունի ավելի փոքր տրամագիծ:  Ուշադիր նայելու դեպքում  կարելի է նկատել, որ գմբեթի թեքման  անկյունը տարբերվում է ամբողջ աշտարակի թեքման անկյունից: Նման կերպ շինարարները փորձել են  կոմպեսացնել  կառույցի «անկումը»: Աշտարակն ունի 296 աստիճան։ Մինչև 1990 թվականից 2001 թվականները կատարված վերակառուցման աշխատանքները աշտարակի թեքությունը եղել է 5.5 աստիճան, սակայն ներկայումս 3.99 աստիճան է։ Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մետր: Պիզայի թեք աշտարակի պատմությունը սկսվել է տաճարի շինարարությունը սկսելուց հարյուր տարի անց: Բոնանո Պիզանոն է նախագծել  Պիզայի թեք աշտարակը, այնուամենայնիվ, այն պատճառով, որ աշտարակի կառուցումը ընթացել  է ընդմիջումներով և գրեթե երկու դար, նա  չի տեսել իր  ստեղծագործությունը պատրաստի վիճակում: Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։  Ըստ պաշտոնական վարկածի, աշտարակի թեքման հետ կապված խնդիրը ծագել է նախագծային սխալի արդյունքում: Մասնավորապես  հիմքը պատրաստվել է չափազանց փոքր, որը բավականին փխրուն գրունտի առկայության պայմաններում էլ  հանգեցրել է շինության հարավային հատվածի նստեցման: Սխալը բացահայտվել է միայն այն բանից հետո, երբ աշտարակը սկսել է թեքվել, արդյունքում աշտարակի շինարարությունը դադարեցվել է հարյուր տարով,  սակայն հետո  շինարարությունը նորից շարունակվել է: Հետագայում աշտարակի «անկումը» պահվել է  մշտական վերահսկողություն տակ, բայց միայն 20-րդ դարի սկզբին է պարզվել, որ անկումը  տարեկան ավելանում է 1 մմ-ով:  Իր պատմության ողջ ընթացքում Պիզայի թեք աշտարակը ավելի քան հինգ մետրով շեղվել է իր նախագծային դիրքից: Թեքումը  կայունացնելու  կամ գոնե զգալիորեն դանդաղեցնելու փորձեր ձեռնարկվել են դարերի ընթացքում մշտապես: Դրա համար բազմաթիվ մեթոդներ են փորձարկել՝  հիմքի պնդեցում, հյուսիսային մասում հակակշիռների ստեղծում և այլն : Սակայն այս ամենը ոչ մի նշանակալի արդյունք չի տվել: Միայն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարերի սկզբին է գիտնականներին և շինարարներին հաջողվել կայունացնել աշտարակի «անկումը» և նույնիսկ փոքր-ինչ ուղղել այն: Հիմա մարդիկ շնչները պահած են նայում են Պիզայի թեքված աշտարակին և հաճախ անգամ վախենում մոտենալ դրան: Այնուամենայնիվ կան  համարձակներ, որոնք անգամ մտնում են աշտարակի ներսը, և իրոք արժե դա անել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular