ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս տղա երեխա ունենալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա:
Ժամանակակից զույգերի մեծամասնության համար երեխայի ծնունդը կյանքի մեծագույն ուրախությունն է: Իսկ ի՞նչ է պետք տղա ունենալու համար....

Ապագա մայրիկը փորձում է հետևել սրտի ձայնին և գուշակե`ով է ծնվելու, իսկ այդ պահին հայրիկը և մնացած բոլոր հարազատները փորձում են ժողովրդական նախանշաններ գտնել, որոնք առավել ճշտգրիտ ցույց կտան երեխայի սեռը:

Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա`ժառանգ, ունենալ: Սա գալիս է դեռ միջին դարերից, երբ  միայն տղաներն էին ժառանգում ընտանեկան գործը և կոչումը: Կինը նույնպես, ցանկանալով երջանկացնել ամուսնուն, ցանկանում է ժառանգ ունենալ:

Այսպիսով, ինչը կօգնի ապագա ծնողներին իրականացնել տղա երեխա ունենալու երազանքը:

Գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը`տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրվում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխաի բեղմնավորման հավանականությունը հավասար է:

 

Երաշխիքային մեթոդներ աղջիկ կամ տղա երեխա բեղմնավորելու համար գիտության մեջ գոյություն չունի: Միայն արհեստական բեղմնավորման ժամանակ, երբ արգանդի մեջ թողնում են ցանկալի սեռի էմբրիոնը, կարելի է ստանալ 100%-ոց արդյունք, որ երեխան կծնվի ձեր ուզած սեռի: Այսպիսի մեթոդը երբեմն անխուսափելի է, օրինակ, երբ ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն որոշակի սեռին: Չնայած ամեն ինչի, զույգերը որոշակի սեռի երեխա ունենալու ցանկությամբ պատրաստ են անել ամեն ինչ, իրենց նպատակին հասնելու համար:
Չնայած,որ զանազան մեթոդների արդյունավեությունը դեռ կասկածի տակ է, ապագա ծնողները ուզում են հավատալ, որ շնորհիվ այս կամ այն մեթոդի, նրանց կհաջողվի տղա երեխա բեղմնավորել: Շնորհիվ այս հավատի գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես բեղմնավորել ցանկալի սեռի երեխայի և բեղմնավորման տեսակներ: Եթե տղա երեխան ձեզ համար ավելի ցանկալի է քան աղջիկը, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող են ձեզ օգնել:

 

Այսպիսով, արյան երիտասարդության վրա հիմնված մեթոդ:
Համարվում է, որ արյան երիտասարդությունն է որոշում երեխայի սեռը: Գիտությունը ապացուցել է, որ կնոջ արյունը թարմանում է 3 տարին մեկ, իսկ տղամարդունը 4 տարին մեկ: Սկսեք հաշվել արյան մեծ քանակությամբ կորստից հետո, օրինակ`ծննդաբերություն, վիրահատություն, վիժում: Եթե բեղմնավորման պահին կնոջ արյունը ավելի երիտասարդ է, ապա կծնվի աղջիկ և հակառակը:

Հատուկ դիետաներից և արյան երիտասարդությունից բացի, որոշ զույգեր նախնտրում են օգտվել չինական և ճապոնական օրացույցնեից, որոնցով հաշվի է առնվում կնոջ տարիքը, ծննդյան ամիսը և նշվում է, թե որ ամսում հնարավոր կլինի բեղմնավորել աղջիկ կամ տղա երեխա:

Չինական և ճապոնական օրացույցների հետ համեմատ, ձվազատման ժամկետը ավելի մեծ դեր է խաղում բեղմնավորման մեջ:  Տղա երեխա բեղմնավորելու համար ձեզ կօգնի սեռական ակտը ձվազատման պահին, կամ 2-24 ժամ ձվազատումից առաջ: Այս մեթոդի հիմքում այն փաստն է, որ Y-սերմնաբջիջները ավելի շարժունակ են ավելի արագ են հասնում ձվաբջջին կան Х-քրոմոսոմով սերմնաբջիջները: Սակայն Y-սերմնաբջիջները այնքան երկար չեն ապրում, ինչպես որ Х-սերմնաբջիջները, որոնք համաձայն գիտական փաստերի ավելի երկար են ապրում կնոջ օրգանիզմում և մի քանի օր շարունակ սպասում են ձվաբջջին, իսկ Y-սերմնաբջիջները մահանում են այնպես էլ չսպասելով ձվաբջջին: Սակայն չնայած գիտական հիմքերի, գիտական կենտրոնների փաստերը ցույց են տալիս, որ ձվազատման օրը կատարված արհեստական բեղմնավորման արդյունքում աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար էր:

Սկզբում անհրաժեշտ է պարզել ձեր ձվազատման օրը, այնուհետ ձեզ ոչինչ չի խանգարի օգտվել այս մեթոդից:Չնայած այն փաստին, որ վերթվարկված մեթոդները որոշ գիտական հիմքեր ունեն, ոչմեկը 100% երաշխիք չի տալիս: Եվ ինչպես ապագա ծնողներ դուք պետք է հասկանաք, որ երեխայի ծնունդը մեծագույն հրաշքն է մեր կյանքում: Իհարկե, բոլոր ծնողները ունեն իրենց նախասիրությունը երեխայի սեռի վերաբերյալ:

Սակայն պետք չէ մոռանալ`եթե ծնվի աղջիկ այն դեպքում, երբ դուք երազել եք տղայի մասին, ապա ոչմի դեպքում պետք չէ մտածել, որ ծնված փոքրիկը անցանկալի է: Երեխաները շատ զգայուն են և նման զգացմունքները ծնողների կողմից կարող են վատ ազդեցություն թողնել փոքրիկի հոգեբանական և առողջական վիճակի վրա: Ծնողների սերը երեխաների նկատմամբ պետք է պայմանական չլինի, երեխային պետք է սիրել անկախ նրա սեռից, այս դեպքում ձեզ կհաջողվի փոքրիկ երջանիկ մարդու ծնող դառնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular