ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դադիվանքի հարցը մնացել է նույնը, ադրբեջանական կողմը որևէ պատճառաբանություն չունի, թե ինչու է արգելում». Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիս ամսից Ադրբեջանն առանց որևէ հստակ բացատրության հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորները զրկվեցին այդ հնարավորությունից։

168.am-ն Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցը որևէ լուծում ստացե՞լ է, և ռուսական կողմից ինչպե՞ս են այս ամենին արձագանքում։

«Դադիվանքի հարցը մնացել է նույնը, առանց որևէ փոփոխության, ինչպես կար 1-2 ամիս առաջ, նույնը շարունակվում է։ Դադիվանքում գտնվող մեր հոգևորականների համար սնունդը փոխանցում ենք, ադրբեջանական կողմը որևէ պատճառաբանություն չունի, թե ինչու է արգելում։ Կարծեմ՝ ռուսական կողմը հրամկազմում փոփոխություններ է անում, այդ պատճառով էլ սպասում ենք, որպեսզի նոր կազմի հետ հասկանանք, թե այս հարցերն ինչպես կարող ենք կարգավորել։

Դադիվանքում ամեն ինչ նույնն է՝ հայ հոգևորականները պատարագները մատուցում են, բայց առանց հայ ուխտավորների։ Եթե հոգևորականները գործեր ունեն, կարողանում ենք նրանց մեկ շաբաթով բերել, այդ գործերն անեն, նորից վերադառնան։ Անձամբ ես չեմ կարողանում գնալ Դադիվանք»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը։

Նա հավատում է, նաև աղոթում է աստծուն, որպեսզի հայ ուխտավորները կարողանան այցելել Դադիվանք։

«Այս ամենին հասնելու համար պետք է կարողանանք յուրաքանչյուրս ամեն ինչ անել, որպեսզի Դադիվանքի հետագա ճակատագիրը չմնա միայն խաղաղապահներով ու հոգևորականներով, այլ մշտապես այնտեղ ներկա լինեն ուխտավորներ, հաղորդություն լինի, աղոթք հնչի, ինչպես ընդունված է մեր բոլոր վանքերում։ Ես հուսով եմ»,- հավելեց նա։

Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ եկեղեցու վեղարը չկա, այն ամբողջությամբ փաթաթել են կանաչ ցելոֆանով, առհասարակ այն չորս կողմից փաթաթել են ցելոֆանով։

«Հայկական, քրիստոնեական հետքեր կան, որոնք ծածկում են, թե եկեղեցու ներսում ինչ է կատարվում՝ տեղյակ չենք, բայց նրանք, անշուշտ, ամեն ինչ պետք է վերացնեն։ Հետագա ճակատագրի մասին տեղյակ չեմ, չգիտեմ, թե այն ինչի պետք է վերածեն, լավագույնս եթե պահպանեն՝ որպես եկեղեցի, ինչ-որ չափով տանելի է, եթե վերածեն մզկիթի կամ առհասարակ վերացնեն, արդեն այլ ծրագիր է իրենց կողմից իրականացվելու»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular