ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երազխաբություն կանանց և տղամարդկանց մոտ. նկարագրությունն ու պատճառները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նկարագրություն

Երազախաբությունը (գիջություն, պոլյուցիա, ակամա սերմնահոսություն (սերմնաժայթքում)) առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում: Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։

Պատճառներ

Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռական մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսողական տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս)։ Ցերեկային երազախաբությունը կարոդ է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզական վարժություններ կատարելիս և այլն։ Հեշտանքի զգացման առաջացման հետ առաջին երազախաբությունները վկայում են սեռական հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների առաջին երազախաբությունը համեմատում են աղջիկների առաջին դաշտանի հետ։

Հասուն տղամարդկանց գիշերային երազախաբությունը, որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է։ Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան և այլն)։ Առաջին երազախաբության առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատական բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք և այլն), ընդհանուր առողջական վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով:

Ըստ սեռական ախտաբանության որոշ տվյալների, երազախաբություն նկատվում է նաև կանանց մոտ։ Դա կապված է արգանդի և բարթոլինյան գեղձերի արտազատուկի ժայթքման հետ։ Նման երազախաբություն առավել հաճախ դիտվում է սովորական սեռական կյանքով չապրող կանանց մոտ։

Պաթոգենեզ

Դեռահասների և պատանիների երազախաբությունը լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ։ Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարոդ է ընդհանրապես երազախաբություն չլինել։ Սակայն սեռական զսպվածության շրջանում երազախաբությունները հաճախակի են դառնում։ Բնականոն երազախաբությունը առողջությանը չի վնասում և սովորաբար չի ուղեկցվում տհաճ զգացողություններով։ Երազախաբությունից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար երազախաբության մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է։ Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո։

 Աղբյուր՝ doctors.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular