ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Սուքիասյանի համար կարևորը փողն է, կլինի Արցախը, Սյունիքը կորցնելու թե այլ ճանապարհով, նրան չի հուզում. Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի հեղափոխությունը Խաչատուր Սուքիասյանին կրկին թիվ մեկ օլիգարխը դառնալու հնարավորություն տվեց, ամենակարևոր հարցը սա է, թե չէ նրա համար Վազգեն Սարգսյանը հերոս է, թե հերոս չէ, կռվել է, թե չի կռվել, նրա համար զրո արժեք ունի, կարևորը փողն է: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Վազգեն Սարգսյանի հասցեին քննադատական հայտարարություններ հնչեցնելուն:

«Խաչատուր Սուքիասյանը ոչ թե խոսել է Վազգեն Սարգսյանի թերությունների մասին, այլ նրան այլ բան է հետաքրքրել։ Մինչև 1998 թվականի իշխանափոխությունը Հայաստանում կար 1 օլիգարխ, որն ազգակցական կապեր ուներ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ, որը հայտնի էր իր վայրենություններով, հետագայում պարզվեց, որ ՆԳՆ-ում նրա կազմակերպած զինված խումբը պատվերով սպանություններ է կատարել, այս ամենը այն ժամանակ Խաչատուր Սուքիասյանին չէր հետաքրքրում, նա այն ժամանակ համար առաջին օլիգարխն էր, օլիգարխ բառն առաջացել է նրանից։ Եվ երբ այդ իշխանափոխությունից նա դժգոհ է, և Վազգեն Սարգսյանին ատում է, ամբողջ պատճառն այն է, որ դրանից հետո նա դադարեց լինել համար առաջին օլիգարխ։ Նրանից բացի ի հայտ եկան նաև այլ օլիգարխներ, և ինքն էլ մնաց օլիգարխ, բայց ցանկանում էր մնալ առաջինը, և նրա համար ողբերգություն էր 1998 թվականի հեղաշրջումը։ Նրան բացարձակ չի հետաքրքրում Ղարաբաղը կամ Սյունիքը, նրան միայն հետաքրքրում է իր բիզնեսը։ Պետական բոլոր տեսակի փոխանցումները կատարվում էին «Հայէկոնոմբանկի» միջոցով։

Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նրա հանդեպ սկսվեցին ճնշումներ, քանի որ նա աջակցել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց հետագայում նա, լինելով շատ խորամանկ անձնավորություն, կարողացավ նաև լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ և շարունակել իր օլիգարխիկ գործունեությունը։ Բայց նա դեռ ցանկանում էր լինել համար առաջին օլիգարխ։ 2018 թվականի հեղափոխությունը տվեց նրան այդ հնարավորությունը։ Ամենակարևոր հարցը սա է, թե չէ նրա համար Վազգեն Սարգսյանը հերոս է, թե հերոս չէ, կռվել է, թե չի կռվել, նրա համար զրո արժեք ունի, կարևորը փողն է։ Դա կլինի Թուրքիայի միջոցով, Ադրբեջանի միջոցով, Արցախը և Սյունիքը կորցնելու միջոցով, դա նրան բացարձակապես չի հետաքրքրում»,- նկատեց Իշխանյանը։

Իշխանյանն անդրադարձավ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ժամանակին հնչեցված այն կարծիքին, թե նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական է իր բնույթով, որն Անդրեասյանն ամիսներ առաջ հրաժարվել էր մեկնաբանել ու չէր հստակեցրել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն կարծիքին:

«Այստեղ խոսում է մեր երիտասարդ, «գերազանցիկ» սերնդի կրթական «առաջադեմ» մտածողությունը. նրանք սերտել են ժամանակակից դասեր, բայց, ըստ էության, չեն ընկալել այդ ամենը, և Նժդեհին համարում են ազգայնական, ֆաշիստ։ Նրանք թող չլինեն ավելի հակաազգայնական, քան եղել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, որն ընդհանրապես մերժում էր ազգայնականությունը և դասակարգային հարց էր դնում ամեն ինչում։ Ինքը՝ Լենինը, խոսք ունի, որ փոքր ազգերի ազգայնականությունը վտանգավոր չէ, դա ինքնապաշտպանության հարց է։ Եվ այստեղ ես մեր «գերազանցիկներին» կուզեի ասել, որ նժդեհյան գաղափարախոսությունը չէր սպառնում որևէ այլ ազգի խտրականությամբ, այլ ինքնապաշտպանության նպատակ ուներ։ Առանց այդպիսի նպատակ ունենալու այնպիսի ժողովուրդ, ինչպիսին հայ ժողովուրդն է, չի կարող նույնիսկ գոյատևել, էլ չեմ ասում՝ ունենալ պետություն։ Այնպես որ, այստեղ պետք չէ խառնել հիտլերյան նացիոնալիզմը հիտլերյան ազգայնականության հետ։ Եթե նրանց մոտ աշխարհընկալման հարց էր դրված, որ նրանք բոլորից բարձր են և պետք է իշխեն, ստրուկ դարձնեն մնացածին, ապա նժդեհյան գաղափարախոսությունը ազգապահպանման խնդիր էր լուծում։

Իշխանյանի համոզմամբ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող տարբեր հայտարարություններ իրենց բնույթով հակաարցախյան և հակապետական քարոզչության մաս են:

«Նրանց նպատակը միայն իշխանությունը պահելն է։ Պատահական չէր, որ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պաշտպանության բոլոր նախարարները, որոնց օրոք կաշառքով զինծառայողներ են ազատվել ծառայությունից, դավաճաններ են։ Այդ խնդիրը միշտ Հայաստանում եղել է, բայց արդյո՞ք դա եղել է Պաշտպանության նախարարի միջնորդությամբ։ Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարը լավագույն դեպքում լավ տեղ է ուղարկել իր ծանոթներին, իսկ կաշառքը հիմնականում եղել է առողջապահական համակարգի և զինկոմիսարիատների շղթայում։ Ամենահետաքրքրականն այն է, որ խոսողի թիմակիցների մեծ մասն այդ միջոցով ազատվել են բանակից։ Ամեն դեպքում, այդ խնդիրներով հանդերձ մենք ունեցել ենք հաղթանակեր, և Արցախի ազատագրում և, անկախ ամեն ինչից, ցանկացած գրոհ, դիվերսիա Հայաստանի և Արցախի նկատմամբ կասեցվել է։ Այսօր նրանց նպատակն է սևացնել անցյալը, պարտության մեղքը գցել նախկինների վրա, կեղծել պատմությունը։ Եվ այս ամենից խոսում է մի մարդ, որն ամբողջ կյանքում երկրի համար ոչինչ չի արել։ Բայց ամենացավալին այն է, որ այս ամենը բախվում է հասարակության անտարբերությանը։ Եթե վարչապետ կոչեցյալի համար դրական ազդակներ են, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Սյունիքի միջոցով Ադրբեջան-Թուրքիա կապին, դա նշանակում է Հայաստանի կապիտուլյացիա»,- նկատեց Իշխանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular