ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զարգացումներ. Սերժ Սարգսյանը դատի է տվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Երրորդ նախագահը Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները։ Երկրորդ նախագահը իշխանության սրտի օլիգարխից նաև մեկ միլիոն դրամ փոխհատուցում է պահանջել, որը, փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով, փոխանցելու է  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը միլիոնավոր գումարներ է տանուլ տվել խաղատներում, իսկ հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել էր ասածը։ Սերժ Սարգսյանի փաստաբանն էլ ապացույցներ էր պահանջել։ Նա նաև նշել էր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց է որդեգրել այդ կեղծ տեղեկությունները տարածելու գործելաոճը։ Նիկոլ Փաշինյանն էլ քարոզրաշավի ժամանակ էր նույնպիսի հայտարարություններ արել, ի պատասխան Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ էր տվել՝ փաստեր ներկայացնելու համար։

«Թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ», - ամիսներ առաջ պահանջել էր ՀՀ նախկին ղեկավարը:

Տարիներ շարունակ Փաշինյանն ու ընդդիմադիր շատ շրջանակներ տեղեկություններ էին տարածում՝ արատավորելով նախկին նախագահի բարի համբավը։ Թերևս, Սերժ Սարգսյանն էլ ունի մեղքի իր բաժինը։ Ժամանակին դատի չտալու, կեղծ տեղեկություններ տարածողներին պատասխանատվության չենթարկելու պատճառով այդ տեղեկություններն ավելի խորացան հանրության շրջանում, ուստի և այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ու նրա մտերիմ շրջապատը, սեփական աչքի գերանը չտեսնելով, փորձում են վիրավորել արցախյան պատերազմներում իրենց ավանդը ներդրած մարդկանց։ Բնական է, որ օրվա իշխանությունները փորձելու են կեղծիքով, ստով, հայհոյանքներով վնասազերծել իրենց գլխավոր մրցակիցներին, այդկերպ պահպանելով իրենց վտանգավոր իշխանավարումը, պետական ռեսուրսների թալանն ու յուրացումները։

Գագիկ Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular