ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ նյարդերն են ավելի պինդ․ Արթուր Ղազինյանին կրկին չընտրեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր երկրորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Բուռն քննարկումներից հետո Ղազինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 4 ընդդիմադիրները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, դեմ՝ հանձնաժողովի բոլոր 7 իշխանական անդամները։ Քննարկման որակից, իշխանականների տված հարցերից ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին զայրացրել են Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումները, ամեն երկրորդ հարցը սոցցանցերում նրա ակտիվության մասին էր։

Թե՛ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, թե՛ մյուս անդամները չէին էլ թաքցնում իրենց վրդովմունքը գրառումներից, փորձում դրանք վերագրել Ռոբերտ Քոչարյանին, անհարկի համեմատություններ էին տանում։ Ի սկզբանե պարզ էր, որ Արթուր Ղազինյանը չի կարող լինել փաշինյանականների սրտի թեկնածություն։ Հանձնաժողովի իշխանական անդամներն էլ մտադիր էին նեղել ընդդիմադիր պատգամավորին, ստիպել, որ նա ջնջի իր գրառումները։ Իշխանությունից Վահանգն Ալեքսանյանն էլ հայտարարեց՝ քանի դեռ Ղազինյանը չի փոխել իր տեսակետները, նրան միանշանակ չեն ընտրի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ի պատիվ ընդդիմության ներկայացուցիչների, նրանք արժանի պատասխաններ էին տալիս իշխանականներին։ Եթե նախորդ նիստում Ղազինյանը մեկ-երկու անգամ մեղմ ձևակերպումներ էր արել, ապա այս անգամ հստակ և կոշտ արձանագրումներ արեց, նշեց, թե հենց Նիկոլ Փաշինյանին է համարում 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովն է քննելու պատերազմի հանգամանքները։ Ի վերջո, Անդրանիկ Քոչարյանն ու նրա հանձնաժողովականները երկրորդ անգամ չընտրեցին Արթուր Ղազինյանին։ Ընդդիմությունը հինգ օր ժամանակ ուներ ըստ օրենքի՝ նոր թեկնածու ներկայացնելու համար, բայց հենց տեղում որոշում կայացրեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Դավիթ Օսիպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular