ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք էրդողանը կարգ ու կանոն կմտցնի Հարավային Կովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rosbalt.ru-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենուր է հասցնում քայլեր անել: Նա Սիրիայում է, Աֆղանստանում է, Իրանում է և այլ ամեն տեղ է: Եվ զարմանալի չէ, որ անտարբեր չէ նաև Հարավային Կովկասի նկատմամբ. այնտեղ նա եղբայրական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հետկոնֆլիկտային գոտիներում հիմա ավելի շատ խաղաղություն է, քան պատերազմ: Բայց մի՞թե այս հարաբերական անդորրը մնայուն է: Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հարավային Կովկասում և հարևան երկրներում «եղանակը» համեմատաբար մեղմ լինի: Էրդողանը գտել է. նա նախաձեռնել է մի այնպիսի քաղաքական և տնտեսական կառուցվածք, որը թույլ կտա տարածաշրջանին գտնել, իր խոսքերով, «հանգիստ»-ը:

Եկեք չվիճենք, թե որն է առաջինը եղել ձու՞ն, թե՞ հավը: Այսինքն ո՞վ է առաջինը «ազդակներ» հաղորդել, թե պատրաստ է Հայաստան - Թուրքիա հարաբերություններ հաստատել: Ի վերջո, Փաշինյանն ասել է, որ իր երկիրը դրական է արձագանքել թուրքական «ազդակներին», իսկ Էրդողանը, որ իր երկիրը ընդունել է Երևանից հնչող «հաշտվելու հայտարարությունը»: Այսպիսով, Էրդողանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր երկրի պատրաստակամության մասին: Բայց նրա «առատաձեռնությունը», հավանաբար, ունի «կրկնակի հատակ»: «Հարաբերությունները պետք է զարգանան հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, - ասել է Էրդողանը, - մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Բայց, իհարկե, շեշտել է թուրք առաջնորդը, այդ ամենը հնարավոր է միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո, ինչը Ադրբեջանն է առաջարկում, և որն է Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելը: Էրդողանի խոսքով  այս մոտեցումը Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություններ են, իսկ հայերի համար «պատմական հնարավորություն» է: Բայց նկատենք, որ խոսքը միայն «եռյակի»՝ այսինքն Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասին չէ: «Օրակարգում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «հնգյակի հարթակ» ստեղծելու մասին է, որին ենթադրաբար, կմիանա նաև Վրաստանը», - ասել է Թուրքիայի առաջնորդը: Սկզբի համար խոսք է գնում երկաթգծերի եւ մայրուղիների կառուցման մասին, որոնք «կմիացնեն երկրները և նման կերպ կլուծվեն բազմաթիվ խնդիրներ»:

Իհարկե, դժվար է չհամաձայնվել ճանապարհների կառուցման միջոցով առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բնույթի «բազմաթիվ խնդիրների» լուծմանը, սակայն Հայաստանը դեռ չի հասունացել նման ծրագրերի իրականացման համար: Հարց. արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սակարկությունները չեղյալ են հայտարարվելու: Եվ ևս մեկ հարց. ինչո՞ւ է Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգը ընդլայնում մինչև այսպես ասած, «եռյակի», այսինքն Ադրբեջանին ևս ներառում է այնտեղ, և մինչև անգամ այն ավելի լայն տարածաշրջանային «հնգյակի» կամ նույնիսկ «վեցնյակի» ձևաչափի մակարդակի է հասցնում: 

Ընդհանրապես, մեծ քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի բանից չի ամաչում, և եթե Էրդողանի նախաձեռնած «հնգյակի» հարթակի ստեղծումը ամպագոռգոռ բառեր չեն, ինչու՞ Ռուսաստանը չպետք է միանա դրան, որպեսզի, թեկուզ, վերահսկի Թուրքիան և նրա ազդեցության տարածումը տարածաշրջանում, ինչպես նաև դաշինքի մյուս անդամների «վարքագիծը» ...: Ինչ վերաբերում է Իրանին. նա ունի նոր նախագահ և բավականին տարասեռ խորհրդարան, որտեղ վերաբերմունքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի նկատմամբ երկիմաստ է: Հարց է, թե արդյո՞ք Մոսկվան ու Թեհրանը կպահպանեն «ռազմավարական գործընկերությունը», թե՞ այն ընդամենը իրավիճակային կլինի: Ներկայումս Մոսկվան չունի իր նախկին քաղաքական ազդեցությունը Իրանի վրա: Առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես լավագույնը չեն: Այնուամենայնիվ Իրանը որևէ պատճառ չունի Հայաստանը Թուրքիային մերձեցնելու համար, թեկուզ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ թուրքական հետաքրքրությունների բացահայտ հակադրությունը իր նպատակներին: Օրինակ Թեհրան-Ջուղա-Երասխ-Երևան-Թբիլիսի-Սև ծով երկաթուղային կապի նախագիծը չի համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտային ուղիների, էներգետիկ և այլ ոլորտների զարգացման «տեսլականի» հետ: Իրանը Հայաստանի հետ ունի նաև այլ նախագծեր: Ուստի, ամենայն հավանականությամբ, Իրանը միայն պաշտոնապես կընդունի Էրդողանի «հնգյակի հարթակը», բայց իրականում երկկողմ հիմունքներով կշփվի Հայաստանի և տարածաշրջանի այլ պետությունների հետ: Անիմաստ է խոսել «վեցյակի հարթակին» Վրաստանի մասնակցության մասին, չնայած այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը նրա ամենակարևոր գործընկերներն են: Էրդողանի առաջարկած դաշինքից Վրաստանին վախեցնելու համար բավական է դրան Ռուսաստանի մասնակցությունը: Բացի այդ նկատի ունենալով ԱՄՆ -ի և Իրանի հարաբերությունները, Թբիլիսին հավանաբար չի ցանկանա բարկացնել իր ռազմավարական գործընկերոջը կապեր հաստատելով Իրանի հետ:

Այսպիսով, ի՞նչ է կանգնած Էրդողանի նախաձեռնության հետևում. տարածաշրջանում իրավիճակի իրական բարելավման ցանկությու՞ն, թե՞ պարապ խոսակցություն: Հավանաբար, երկուսն էլ, բայց որոշակի չափով: Թուրքիան դիվանագիտական ​​և ռազմավարական նկատառումներով չի կարող Ռուսաստանին չհրավիրել «հնգյակ», սխալ կլինի նաև Իրանին ամբողջովին անտեսելը, սակայն Հայաստանը դեպի սեփական ուղեծիր (գոնե մասամբ) թեքելը կառուցողական և հեռանկարային գաղափար է:

Այսպիսով, Փաշինյանի ու Էրդողանի փոխադարձ քաղաքավարությունից շատ բան պետք չէ ակնկալել: Բայց  Հայաստան- Թուրքիա հարաբերություններում հնարավոր է նվազագույնի ձևավորումը, որն է ճանապարհների բացումը, որով հետաքրքրված է նաև Ռուսաստանը: Բայց հազիվ թե այդ ամենը դուրս գա հիմնական նվազագույնից: Թե Մոսկվան, թե Թեհրանը կփորձեն դանդաղեցնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության տարածումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular