ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադառնալու ՏԻՄ ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական իշխանության մարմինների ընտրություններին ընդառաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գործիչն ինքն է հայտնել սոցցանցի իր էջում:  

«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին. «Ով հնարավորութուն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցրեք, հետաձգեք ձեր գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնանք Վրաստան»»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular