ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք, ի պաշտոնե պարտավոր լինելով վարել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանը և դրանում կատարել փաթեթի շահառու հանդիսացող հաստիքային աշխատակիցների աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալների մուտքագրումը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, ինչի արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:  Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:


Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular