ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նոր սահմանափակումներ են մտցրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 6-ից Թուրքիայում սկսում են գործել նոր սահմանափակումներ կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների եւ COVID-19-ով չհիվանդացածների համար։ Նորամուծությունները չեն տարածվելու զբոսաշրջիկների վրա։

Երկուշաբթի օրվանից երկրի 18-ից բարձր տարիքի բնակիչները համերգներ, կինոսրահներ եւ թատրոններ այցելելու համար պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ՝ վերջին 48 ժամվա ընթացքում արված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Թեստը պարտադիր կդառնա ցանկացած փոխադրամիջոցով միջքաղաքային ուղեւորությունների դեպքում, բացի անձնական ավտոմեքենաներից։ Տրանսպորտային ընկերությունները ուղեւորներին նստեցնելիս պարտավոր են ստուգել QR-կոդի առկայությունը պատվաստման կամ արդեն հիվանդացած լինելու մասին։

Ուսուցիչները, դասախոսները եւ բուհերի ու դպրոցների աշխատակիցները, որոնք չեն պատվաստվել եւ չեն հիվանդացել COVID-19-ով, պետք է հանձնեն ՊՇՌ թեստ շաբաթը երկու անգամ։ Այս պահանջը ներկայացվում է նաեւ աշխատող քաղաքացիներին, բայց նրանք պարտավոր կլինեն թեստավորում անցնել շաբաթը մեկ անգամ։

Թուրքիայի ՆԳՆ-ում նշել են, որ նոր կանոնները չեն վերաբերում օտարերկրյա զբոսաշրջիկներին, բայց այս պահանջները պարտադիր են երկրում կեցության իրավունք ունեցող օտարերկրացիների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular