ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել և ավելի է խորանալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններն իբր պետք է հանգուցալուծեին քաղաքական խորագույն ճգնաժամը, որ ձևավորվել էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ Ձևավորված խորհրդարանը, այնտեղ ընթացող քննարկումների որակը, քաղաքական մտքի բացակայությունը ստիպում են արձանագրել՝ քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հանգուցալուծվել և, գնալով, խորանում է։ Իսկ այդ խորացման հետևանքները կարող են անդառնալի լինել Հայաստանի Հանրապետության առաջ։ Սխալ կլինի մտածել, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չի հասկանում այդ վտանգները, որոնք առաջին հերթին սպառնում են հենց իրենց իշխանությանը։ Այդ նպատակով էլ իշխանական քարոզչամեքենայի և սպասարկումների վրա դրվել է կարևորագույն մի առաքելություն՝ ամեն գնով ՀՀ քաղաքացիներին համոզել, թե երկրում ճգնաժամ չկա, իսկ ընդդիմությունը զբաղված է ապակառուցողական գործունեությամբ։ Օրերս էլ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է հիշատակել դեռ հուլիսին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումները, թե հայաստանցիների 63 տոկոսը գոհ է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, 29 տոկոսը` դժգոհ, իսկ 8 տոկոսն էլ դժվարանում է պատասխանել։

«Եթե բացարձակ մեծամասնությունը դրական է գնահատում ընտրությունների արդյունքները, դա նշանակում է, որ կա որոշակի բավարարվածություն հասարակության մեջ, իսկ նրանք, ովքեր բացասական են գնահատում, կարող են դժգոհ լինել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է»,- ասել է նա:

Բնականաբար, կարող է տարօրինակ թվալ, որ սեպտեմբերին են հիշում երկու ամիս առաջ անցկացված ինչ-ինչ հարցումների մասին։ Իրականում, որևէ տարօրինակ բան չկա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ վտանգներ է բերելու Հայաստանին։ Թե՛ արցախյան հարցում սպասվող զարգացումները, թե՛ հայ-թուրքական «դրական» ազդակները, թե՛ տնտեսության մեջ կանխատեսվող բարդացումները հանգեցնելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ժողովրդի լայն զանգվածների բողոքի ալիքի։ Եվ իշխանությունն այսօր խնդիր է դրել քարոզչական ճակատում լուրջ վերադասավորումներ իրականացնել, իրենց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ներով, Հանրային հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով լվանալ հանրության ուղեղը, անընդհատ ներարկել, թե երկրում ոչ մի ճգնաժամ ու խնդիր էլ չկա, ամեն ինչ հրաշալի է։ Ուստի առաջիկայում ավելի ու ավելի շատ կտեսնենք իշխանական քարոզիչների, որոնք փրփուրը բերաններին կավետեն, թե որքան հրաշալի է այս կյանքը և ով է այն տվել հայ ժողովրդին։

Դանիել Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular