ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան նախապայմաններ է դնում, Հայաստանը՝ դրական ազդակներ գտնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմում Հայաստանի կրած ցավալի պարտությունն ու հետագա թուլացումը տարածաշրջանի երկրների համար լավ առիթ է ինչ-որ բան Հայաստանից քերելու, իր պահանջները պարտադրելու համար։ Հայաստանում ստեղծված իրավիճակը լավ առիթ է նաև Թուրքիայի համար՝ սեփական պատմությունը խմբագրելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ասպարեզից հանելու համար։ Այդ կապակցությամբ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արդեն քանիցս խոսել է հարաբերությունների վերականգնման հնարավորությունների մասին։ Միաժամանակ, Էրդողանը նշել էր՝ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, իսկ եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Նորագույն պատմությունը բնավ էլ իզուր չի հիշեցրել Էրդողանը։

1915թ․ Ցեղասպանությունը Թուրքիայի լրջագույն բեռն է, և քանի դեռ Հայաստանում իշխում են Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները, թուրքերի համար կա հնարավորություն Ցեղասպանության ճանաչումը լուսանցք մղելու համար։ Բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Հայաստանի գործող իշխանությունները դրական ազդակներ են գտնում Թուրքիայի նախապայմանների մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Անկարայից հնչող հայտարարությունները դրական ազդակ է համարում։ Ո՞վ պիտի դրական ազդակներն առաջինը «տեսներ», եթե ոչ Մարիա Կարապետյանը, որի թուրքական կապերի մասին ԶԼՄ-ները բազմիցս են գրել։

Թուրքիայի նախագահի հայտարարություններին ու Հայաստանից հնչող արձագանքներին առաջինը պատասխանեցին Ռուսաստանում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստակամ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր ջանքերին, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան կրկին փորձեն բարելավել երկկողմ հարաբերությունները։

«Այժմ, երբ պատերազմն այնտեղ ավարտվել է, դրվել են քաղաքական գործընթացի, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, ըստ իս, շատ տրամաբանական կլինի, որ մեր թուրք և հայ գործընկերները վերսկսեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օժանդակել դրան», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Իհարկե, Ռուսաստանը փորձում է հայ-թուրքական կարգավորումը պահել իր վերահսկողության տակ, որպեսզի Հայաստանը դուրս չգա իր ենթակայությունից։ ՌԴ-ին հաջողվեց Հարավային Կովկասում ևս մեկ ռազմակայան տեղակայել, ամրապնդել իր քաղաքական և տնտեսական ներկայացվածությունը։ Ադրբեջանի ձեռքբերումների մասին չխոսենք։ Իր պատմության խմբագրմամբ էլ ձեռքբերումերի է ձգտում Թուրքիան։ Իսկ ի՞նչ է ուզում անել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հարցի պատասխանն արդեն 10 ամիս ոչ ոք չգիտե։

Թաթուլ Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular