ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրարանցում է առաջացրել հանրության որոշակի շերտերում, սոցիալական ցանցերում, մամուլում։ Այն դեպքում, երբ այդ ելույթն ուղղված չէր ո՛չ մամուլին, ո՛չ էլ, առավել եւս, հասարակությանը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը եւս բացառություն չէր։ Հայաստանում այլեւս ամենայնն ավելի քան ռուսական է.

 

Ռուսական է իշխանությունը, ռուսական է կառավարությունը, ռուսական է գործող ընդդիմության մեծ մասն ու որպես ընդդիմություն կերտվող մյուս մասը։ Այս պայմաններում նա հայտ է ներկայացնում ռուսականության ծիրին մեջ կատարելու գործառույթ, որին հայկական քաղաքական համակարգի մյուս մասնակիցները  կամ պատրաստ չեն, կամ ընդունակ չեն։

Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։

Ու քանի որ Հայաստանի իշխանությունը եւս հայտարարել է այդ պլանին առնվազն չընդդիմանալու իր պատրաստակամության մասին, Տեր-Պետրոսյանն առաջարկում  է այդ գործարքի քարոզչական մասի իրականացումը՝ ամենայն հավանականությամբ, ապագա խորհրդարանում, կամ որ նույնն է՝ իշխանական համակարգում որոշակի ներգրավվածության դիմաց։

Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանալին Ռուսաստանում է», որն իրականում նշանակում է, որ նա ընդունում է՝ Հայաստանում իշխանության ձեւավորման բանալիին՝ Ռուսաստանի տիրապետելու փաստը։ Որովհետեւ իրականում Ռուսաստանում է ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման, այլ առհավետ չլուծման ու այդպիսով տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման բանալին, ինչի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն էլ հայտնում է անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Կընդունվի նրա առաջարկը Հայաստանի իշխանության ու, որ երեւի ավելի կարեւոր է, առաջարկի հեղինակի համար՝ Ռուսաստանի կողմից, ցույց կտա ժամանակը։

Իսկ մինչ այդ Տեր-Պետրոսյանի ելույթի հանրային արձագանքները կլցնեն քաղաքական օրակարգի վակուումը, որն ամեն օրվա հետ ավելի ցայտուն է դառնում ընտրություններին մոտենալուն զուգընթաց։ Դա եւս մեկ ծառայություն է իշխանությանը, որը քաղաքական բանավեճի անվան տակ իրեն հարմար խորհրդարան ձեւավորելու խնդիր ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular