Նշվել է տղամարդկանց մոտ COVID-19-ի ծանր ընթացքի նոր գործոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRambler.ru-ն գրում է, որ ըստ թերապևտի, իմունոլոգ Իրինա Յարցևայի տղամարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսը, քան կանայք հոգեբանական հատկանիշների պատճառով: Նրա խոսքերը մեջբերել է է Ura.ru-ն:
«Կարծում եմ, որ դա պայմանավորված է որոշ հոգեբանական, հոգե-հուզական բնութագրերով»,- ասել է Յարցևան: Նա բացատրել է, որ երբ մարդը գտնվում է «անկյուն մղված» վիճակում, վախի մեջ, նրա սթրեսի մակարդակն այնքան է բարձրանում, որ իմունային համակարգը դադարում է հաղթահարել հիվանդությունները:
Հոգեբույժ և հոգեթերապևտ Վիկտորիա Չիտլովան նույնպես պնդում է, որ ուժեղ նյարդային ցնցումը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Չիտլովան պարզաբանել է, որ սուր սթրեսը մոբիլիզացնում է իմունային համակարգը, բայց կարող է այն հասցնել մինչև ալերգիայի աստիճանի, իսկ քրոնիկ սթրեսը նվազեցնում է անընկալությունը:
Միևնույն ժամանակ, տղամարդիկ հաճախ թաքցնում են իրենց հույզերը, ինչն էլ հանգեցնում է պաթոլոգիական սթրեսի զարգացման, նշել է հոգեբույժը: Արդյունքում, անհանգստությունը փոխակերպվում է օրգանական դրսևորումների, անընկալության նվազեցման և խուճապային տրամադրությունների: Նշենք, որ
Ռուսաստանում տղամարդիկ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից, քան կանայք: Ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը հայտարարել է, որ դրա պատճառը սեռական հորմոններն են, որոնք ազդում են իմունային համակարգի բջիջների վրա: Տղամարդկանց մոտ, ըստ Բոլիբոկի, հակամարմինների արտադրության մակարդակն ավելի ցածր է, քան կանանց մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը