ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական բանակի F-16 կործանիչները գրոհել են Լեռնային Ղարաբաղի տարածքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

free-news.su-ն գրում է, որ Թուրքական F-16 կործանիչները մասնակցել են ԼՂՀ-ում և Հայաստանում հայ զինվորականների դիրքերի ուղղությամբ իրականացված օդային հարվածներին:

Չնայած այն բանին, որ Անկարան և Բաքուն կտրականապես հերքել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունը Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հասցված  օդային հարվածներին, սակայն հայտնի է դարձել, որ նման փաստը տեղի է ունեցել անցյալ տարի: Թուրք օդաչուները ստացել են Ադրբեջանի պետական ​​պարգևներ հայերին հասցված ավիահարվածների համար:

«Ադրբեջանը թուրք օդաչուներին պարգևատրել է Արցախյան 44-օրյա պատերազմում «Մարտական ​​դիրքում աչքի ընկնելու համար»:

2020 թվականի հուլիսի 21-ին պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ տրամադրելու արարողությանը, Ալիևը ինչ-ինչ պատճառներով կոչ է արել Հայաստանին պայքարել Ադրբեջանի հետ դեմ առ դեմ. «Դեմ առ դեմ կռվեք մեզ հետ և կտեսնեք, թե ով կհաղթի»:

Իսկ 5 -րդ կործանիչ ավիացիոն հենակետի օդաչուներն ու զինծառայողները պարգևատրվել են Ադրբեջանի «Մարտերում աչքի ընկնելու համար» մեդալներով: Ըստ Ալիևի՝ Թուրքիայի օդուժը, երկրի ներսում և դրսում ահաբեկչության դեմ պայքարում, ցուցադրում է իր առավելությունը, վստահություն է ներշնչում իր ընկերներին և վախ իր թշնամուն: Այս ամենի մասին հայտնել է Telegram-բաղրամյան26 հեռագրային ալիքը: Տեղեկատվության հրապարակման վերաբերյալ Բաքվից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:

Ավելի վաղ Անկարան մեղադրվել է Ղարաբաղում 44-օրյա պատերազմին իր կարծանիչները օգտագործելու մեջ, սակայն դրա ոչ մի ապացույց չի եղել: Հիամա օդաչուների պարգևատրմամբ Ադրբեջանի իշխանությունները գործնականում պաշտոնապես ճանաչել են այդ փաստը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular