ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան սկսել է լրջորեն սպառնալ Ռուսաստանին «ուկրաինական ուղղությամբ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

kadara.ru-ն գրում է, որ Կիևում ավարտվել է «Ղրիմի հարթակ» անվանմամբ հիմարությունը, որի մասին ռուսական լրատվամիջոցները կարծես ավելին են պատմել, քան այն արժանի է: Բայց «միակ և անբաժանելի Ուկրաինայի» մասին բազմաթիվ ելույթների շարքում (եկեք հարգանքի տուրք մատուցենք նախագահ Զելենսկուն, նա ազնվորեն խոստովանել է, որ Ուկրաինան դժվար թե ինքնուրույն վերադարձնի Ղրիմը), եղել է մեկ ելույթ, որը արժանի էր ոչ միայն մեծ ուշադրության, այլ նաև լուրջ եզրակացությունների: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ «Ղրիմի հարթակը» կդառնա արդյունավետ գործիք ապօրինի բռնազավթված Ղրիմի ազատագրման գործում: Մենք արդեն սովոր ենք այն փաստին, որ մի երկրի ղեկավար, որը օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը արդեն 57 տարի և մոտ նույնքան տարի քրդերին է այրում, կարող է  ցավակցություն հայտնել Պուտինին զոհված օդաչուների համար և նույն օրը համբուրել Զելենսկուն: Բոլորն են հասկանում  քաղաքականություն նրբերանգները՝ նեղուցներ, С-400, Սիրիա, այս, այն: Բայց հասկանալու հետ մեկտեղ պետք է լինի համապատասխան ռազմավարություն, որը չկա:

Օրեր առաջ Օլգա Սկաբաևան հայտնել է այն փաստի մասին, որ Ուկրաինայի անկախության օրվա շքերթի փորձին զինվորականները երգել են հայտնի երգը, թե ինչ վատ մարդ է Ռուսաստանի նախագահը: Սակայն այդ երգը այնքան կարևոր չէ, որքան հետին պլանում փայլող թուրքական անօդաչու թռչող սարքերով հարթակները: «Ալմազ-Անթեյ»-ի ղեկավար Սոզինովը կարող է որքան ուզում է ապացուցել, որ «թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարք «Բայրաքթարը» հեշտ թիրախ է զենիթահրթիռային համակարգերի համար, բայց իրականում նույնիսկ ոչ միայն զենիթահրթիռային համակարգերի առկայությունը, այլ նաև էշելոնավորված հակաօդային պաշտպանական համակարգը, լավագույն դեպքում, անօդաչու թռչող սարքերի «երամի» հետ միայն  հավասարություն է հաստատում, ինչպես եղել է Լիբիայում: Ղարաբաղում «Բայրաքթարներն» իրենց ուզածն արել են Արցախի և Հայաստանի զինված ուժերի հետ և Ադրբեջանի հաղթանակը վերածել 30-ամյա ԼՂՀ պետության ջախջախման: Այսպիսով, ուկրաինական (և ոչ միայն) ճակատում «թուրքական սպառնալիքի» գործոնին պետք է հնարավորինս լուրջ վերաբերվել: Հակառակ դեպքում, շատ շուտով «Ղրիմի հարթակը» կվերածվի «Ենիչերների հարթակի»:

Հ.Գ. Կներեք, իսկ ինչո՞ւ են ռուսական ինքնաթիռներն ու ուղղաթիռները շարունակում մարել թուրքական հրդեհները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular