Նշվել է COVID-19-ից հետո ախորժակը վերադարձնելու մեթոդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորի Կենտրոնական համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Մարգարիտա Պրովտորովան ասել է, որ այն մարդիկ, որոնք հիվանդ են եղել COVID -19-ով և բողոքում են ախորժակի բացակայությունից, պետք է խմեն սիպինգովյան խառնուրդներ, որոնք փոքր քանակներով փաթեթավորված հավասարակշռված սննդանյութեր են: Այդ մասին գրել է ՌԻԱ Նովոստին:
Բժիշկը նշել է, որ ռուսները տարած կորոնավիրուսային վարակից հետո հաճախ են բողոքում ախորժակի կորստից: Այն հետ ստանալու համար նա խորհուրդ է տալիս օգտագործել խմելու խառնուրդներ. դրանք օրական մի քանի անգամ խմում են ծղոտի միջոցով փոքր կումերով: Այդ խառնուրդները օգնում են պահպանել անհրաժեշտ էներգետիկ հավասարակշռությունը:
Պրովոտորովան բացահայտել է նաև ճիշտ սնուցման սկզբունքները: Նորմալ ախորժակով և քրոնիկ հիվանդությունների բացակայությամբ (շաքարային դիաբետ, գրգռված աղիքային համախտանիշ, ռեֆլյուքս, շաքարային դիաբետ 1 -ին տիպ) մարդկանց նա խորհուրդ է տվել օրական առնվազն երեք անգամ ուտել: Ռոսպոտրեբնադզորի մասնագետը բացատրել է, որ նշված հիվանդություններով մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար սնվել:
Փորձագետը զգուշացրել է, որ հիպովիտամինոզ կարող է ձևավորվել նաև կորոնավիրուսից հետո: Դա տեղի է ունենում, երբ հիվանդը երկար ժամանակ լուրջ հիվանդ է, կորցրել է ախորժակը և զգալիորեն նվազեցրել է սննդակարգը: Այդ իրավիճակում օգտակար միկրոէլեմենտների քանակը նվազում է:
Ավելի վաղ բժիշկը թվարկել էր կորոնավիրուսի դեպքում վնասակար մթերքները: Համաճարակի ընթացքում նա խորհուրդ է տվել սահմանափակել աղի և շաքարի, ինչպես նաև հագեցած և տրանս ճարպաթթուների օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը