Բորոդինային նկարահանել են նոր տղամարդու գրկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆwday.ru-ն գրում է, որ դեռ նույնիսկ Կուրբան Օմարովի հետ ամուսնալուծության գործընթացի ժամանակ են հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինային կասկածել նոր սիրավեպի մեջ: Հետո Քսյուշան գնացել է հանգստանալու Հայաստանում: Միայն հիմա է հայտնի դարձել, որ հաղորդավարուհին ուղևորվել էր ինչ որ կոնկրետ պատճառով. Քսենիան թռել էր Երևան տեսնելու իր գաղտնի ընկերոջը` ռեստորատոր Էրիկ Ավագանյանին: Զույգը ռոմանտիկ երեկո էր անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի ակումբներից մեկում, երիտասարդները փոքր իսկ չէին ամաչել իրենց զգացմունքներից: Ինչպես օգտատերերն են նկատել, հենց Էրիկն էր հեռուստաաստղին նվիրել այն հսկայական ծաղկեփունջը, որը նա ցուցադրել էր Instagram- ում:
Իսկ հիմա այդ զույգին կրկին միասին նկատել են գործարար Էլեոնորա Մովսիսյանի ծննդյան տարեդարձին: Ավելին, նրանց ընկերը՝ Բորոդինայի ոճաբան Ալեկո Նադիրյանը, իր սթորինորում տեղադրել է Կսյուշայի և Էրիկի պարի տեսանյութը: Ավելին, ուղեկցելով այդ տեսանյութը սրտիկներով: Տեսանյութը շատ ռոմանտիկ է ստացվել. սկզբում Քսենիան նույնիսկ չի նկատել, որ ինչ որ մեկը իրենց նկարում է:
Միևնույն ժամանակ, Բորոդինան նույն երեկոյան, պատասխանելով իր հետևորդների հարցերին, ասել է, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ աստղը դեմ է նոր սիրավեպին: Հետևորդները հույս ունեին, որ այս անգամ Քսյուշան հաջողակ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը