ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պահպանում է իր երեք նախապայմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասել է Զախարովան:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հրանտ Մելքոնյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է թուրքական պետության հետ հարաբերություններ հաստատել թուրքագետը պատասխանել է․ «Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունների հաստատման շուրջ վերջին շրջանում առաջացած աժիոտաժը որևէ կապ չունի Թուրքիայի՝ Հայաստանի դեմ դրած պահանջների հետ, որոնք ինչպես կային 30 տարի առաջ, այնպես էլ նույնությամբ կրկնվում են այժմ։ Թուրքիայի երեք նախապայմանները՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Արցախի հարցի փակում, շարունակվում են նույնությամբ պահպանվել։ Օրերս Էրդողանն ասաց, որ Թուրքիան պնդում է, թե Հայաստանը պետք է ընդունի, որ գերակայություն է այլ երկրների տարածքային ամբողջականությունը. տարածքային ամբողջականություն ասելով՝ Էրդողանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, իր տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունի իր տարածքը և մեր կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը։ Էրդողանն ասում է, որ պետք է մոռանալ անցյալի հիման վրա թշնամանքի մասին, իսկ դա նշանակում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանության մասին, իսկ երբ հավելում է, որ պետք է հրաժարվել միակողմանի մեղադրանքներից, նկատի ունի, որ ոչ միայն հայերն են կոտորվել, այլև՝ թուրքեր։ Այնպես որ, այս երեք նախապայմանները Թուրքիան ներկայացրել է ՀՀ երեք բոլոր նախորդ նախագահներին, հիմա էլ ներկայացնում է Փաշինյանին, որովհետև հիմա կա մի իշխանություն, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը վատ երևույթ չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular