ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մեղմացումը հնարավորություն է տալիս տնտեսվարողին խուսափել այդ արգելքից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու անհրաժեշտությամբ։

«Որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով սույն նախագծով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվում արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար վերջիններս համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Մասնավորապես, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաև ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը և շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաև ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ։ Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Հարցին թե արդյոք հնարավոր չէր թուրքականին փոխարինող գնտելը տնտեսագետը պատասխանել է․

«Այնպես չէ, որ չի փոխարինվել, սակայն, որպեսզի փոխարինումը գործնականում տեսնենք, ապա այդ ուղղությամբ աշխատանք է պետք տանել: Տարբեր կառույցներ պետք է աշխատեին, փնտրեին, տարբեր բիզնեսների խրախուսեին, որպեսզի այդ էֆեկտը գրանցվեր: Սակայն դա չի արվել, այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարը հույս է ունեցել, որ ինքնըստինքյան ինչ-որ բան կլինի, և այլն: Եվ երկրորդ, ես գրեթե համոզված եմ, որ այդ թվում՝ և Ազգային ժողովում ունենք թուրքական ապրանքի լոբբիստներ, ովքեր հիմնականում ներմուծում են նման ապրանքներ, բիզնեսով են զբաղվում: Արգելքի մեղմացումը կվերագրեի նաև այս հանգամանքին, որովհետև մեղմացում նշանակում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի տնտեսվարողը խուսափի այդ արգելքից: Իսկ հետո կբացատրվի, որ՝ այո՛, այս կամ այն ապրանքին փոխարինող չկա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular