ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում սկսվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում սկսվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում ընտրողների որոշակի խմբերի վաղաժամկետ քվեարկությունը, հայտնում է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը:

«Էրֆուրտում ընտրողների որոշակի խմբերի վաղաժամ քվեարկությունը սկսվել է՝ ըստ ծրագրի», - հայտնել են նախարարությունից:

Սեպտեմբերի 11-ին ընտրողների որոշակի խմբերի վաղաժամկետ քվեարկություն կանցկացվի Գերմանիայի ևս երեք քաղաքներում`Դրեզդենում, Մագդեբուրգում, Շտուտգարտում: Սեպտեմբերի 12-ին քվեարկությունը հնարավոր կլինի անցկացնել Ռոստոկում և Շվերինում: Ընտրատեղամասերը կգործեն ընտրողների պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բնակության վայրերում:

Պետդումայի ընտրությունները տեղի կունենան այս տարի՝ սեպտեմբերի 17-19-ը: Կլինեն նաև մարզային և համայնքային ընտրություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular