ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը գրում է.
«նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանդիպել է արձակուրդում գտնվող զինվորներից մեկին, հարց ու փորձ արել եւ կարեւորել նրա պատասխանի այս հատվածը.
«Ամեն ինչ նորմալ է, մենակ շաբաթ-կիրակի խորոված-քյաբաբ են տալիս, լավ չեն սարքում, համով չէ...» ))»:
Տարոն, իսկ ինչո՞ւ չես գրել, թե նա որ զորամասում է ծառայում՝ Մարտունի 3-ում, թե Մարտունի 2-ում, Հադրութի գնդում, թե դիվիզիայում, Արալեռում, թե Ջրականում, Միջնավանում, թե Իշխանաձորում։ Ինչո՞ւ չես հարցրել, կարող է ասեր Հադրութում, ես էլ խնդրեի հարցնես, թե ոնց են Աբգարը, Մխիթարը, Նարեկը, Արամը։ Իմանայինք մեր տղերքը խորովածից ու քյաբաբից գոհ են, թե չէ։
Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք։ Հիմա ի՞նչ եք ուզում անել։ Ում ինչ եք ուզում ասել։ Բանակում գտնվող զինվորի վիճակի մասին ես շատ լավ գիտեմ, բազմաթիվ նոր առաջացած, հետպատերազմյան խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բարոյահոգեբանական խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բայց խոսքը բանակի մասին է, եւ ես այդ մասին հրապարակային հայտարարություններ չեմ անում։
Այսուհանդերձ, Տարոն, շեֆիդ փոխանցիր, որ Մխիթարի, Արամի, Նարեկի, Վաչագանի, Վարդանի, Գոռի, Շիրակի, Վրեժի, Գեւորգի, Վահիկի, Սարոյի, Ազիզի, Արմանի, Կամոյի, Աբգարի, մյուս-մյուս հազարավոր տղերքի ծնողները, կանայք, եղբայրները, քույրերը, ընկերները, դասընկերները, կուրսընկերներն ասում են, որ այդ ելակն ու խորոված-քյաբաբը մտցնելու են ձեր համապատասխան տեղը, որ վերջապես թարգեք զինվորին ծաղր ու ծանակի ենթարկել։
Ինչ վերաբերում է բանակի այսօրվա խնդիրներին, ապա այդ մասին կխոսենք առանց աղմուկ, առանց աղաղակ որտեղ որ պետք է։ Եւ մի կարծեք, թե տեղի ունեցածը մարսելու եք կամ մարսել եք։ Հանկարծ չշշկռվեք եւ խայտառակ ընտրությունների պաշտոնական թվերով էլ մի խաբնվեք։ Հանրությունում իրական տրամադրությունները բոլորվին այլ են»:

 

 

 
 
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular