ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 4-ին Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021 թվականի մայիսի 28-ին։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Է. Հովանեցի «Գարդենիա», Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Հովհ. Թումանյանի «Քաջ Նազար», Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ», Ալ. Պուշկինի «Օնեգին», Վ. Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է», Գ. Դորիի «Փղերի երկար ուղին», Դ. Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։

Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ըստ ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի՝ «Ծիծաղի ակադեմիան» (բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան)։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը։ Նկարչական ձևավորումը՝ Ալլա Նիկոլաևայի (Մոսկվա)։

Այս թատերաշրջանում նախապատվությունը կտրվի ռուս դասականներին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում են «Բալենու այգին» (ըստ Ա. Չեխովի պիեսի) և «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ա. Օստրովսկու պիեսի)։ Բեմադրական աշխատանքները ավարտին կմոտենան 2022-ին։

Չեն անտեսվի նաև փոքրիկները։ Մանկական խաղացանկում ևս համալրումներ են սպասվում։ Փոքրիկների դատին կհանձնվի 2 ներկայացում, որոնցից մեկը «Մաուգլի» հեքիաթն է (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։

Հոկտեմբերի առաջին կեսերին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգան Վոլգոգրադի երիտասարդական և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնները։

Նոյեմբերին կկայանա երեկո՝ նվիրված ՀՀ ժող. արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։ Այս տարի Ա. Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։

Նոր թատերաշրջանում ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստի (Բելառուս)՝ «Բելայա Վեժա», Սարանսկի «Հայրենակիցներ» ռուսական դրամատիկական թատրոնների, «Թատերական Լոռի», Սանկտ Պետերբուրգի՝ «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոններին։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային փառատոնների կազմակերպիչների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular