ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մորեղբորը սպանած 25-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 4-ի գիշերը Երևանի Շենգավիթ համայնքում կատարված սպանությունից։

Քննչական մարմինը հայտնում է, որ ոստիկանություն զանգահարել է սպանվածի քույրը, 25-ամյա երիտասարդի մայրը։

Գիշերը, ժամը 02:55-ին նա նախ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ զենքով հարձակվել են իրենց տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, հայտնել, որ իրենց տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդուն սպանել է քրոջ որդին` «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակելով նրա ուղղությամբ։

Պարզվել է նաև, որ քույր ու եղբայր հարևաններ են, բնակվում են մի բակում։

Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորը սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ինչպես արդեն հայտնել էինք, վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել իր մորեղբոր` Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

ԿՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին  (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular