ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իջեցնել ջերմությունն ու չվնասել օրգանիզմին. խորհուրդներ բժիշկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիրուսների դեմ պայքարի համար մարդու օրգանիզմն իմունային համակարգ ունի, որի աշխատանքը որոշում են ցիտոկինները․դրանք մոլեկուլներ են, որոնք ակտիվ են դառնում, երբ «հարձակման անցնելու» ժամանակն է։

«Դրանք արձագանքում են վիրուսին, ցիտոկինները ընկնում են կենտրոնական նյարդային համակարգ, որտեղ գտնվում է ջերմաստիճանը կարգավորող կենտրոնը: Այնուհետև օրգանիզմը ազդանշան է ստանում` սկսվել է վարակի դեմ պայքարը, ուրեմն ջերմաստիճանը բարձրացնելու ժամանակն է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ բակտերիաների և վիրուսների համար դժվար է բազմանալ նման պայմաններում, քանի որ նրանք «հույս ունեին», որ օպտիմալ 36,6 կլինի», պարզաբանել է Sputnik ռադիոյի փորձագետ, իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը:

Գոյություն ունի նաև վիրուսների դեմ պայքարի կատարյալ ջերմաստիճան։ Դա մոտավորապես 37-ից մի փոքր ավելին է, մինչև 38,5 աստիճան։ Եթե ջերմությունը 38,5-ից բարձր է, պետք չէ ջերմիջեցնող ընդունել, օրգանիզմն ինքը կհաղթահարի վարակը։

Որոշ ավանդական միջոցներ, որոնք կարծես թե պետք է օգնեն հաղթահարել ջերմությունը, կարող են միայն վնասել. «Доктор Питер» կայքը հրապարակել է հուշումներ, թե ինչ չպետք է անել բարձր ջերմության դեպքում:

Եթե ջերմություն ունեք և ջերմաչափի վրա 38 աստիճան է ցույց տալիս, մի շտապեք իջեցնել այն։ Այդպես դուք մանրէներին թույլ եք տալիս գրավել օրգանիզմը․թող օրգանիզմը ինքը հաղթահարի։

Մի օգնեք ձեր օրգանիզմին բարձրացնել ջերմությունը։ Այնպես որ հրաժարվեք մանանեխի կամ սպիրտային թրջոցներից, տաք լոգանքից, ազնվամորիով թեյից, տաք կաթից, սուրճից և ալկոհոլից։

2-3 ծածկոցով փաթաթվելը նույնպես վատ միտք է։ Օրգանիզմին սառել է պետք, ուստի չափից դուրս տաքանալը կարող է միայն վնասել։

Մի տաքացրեք և մի խոնավացրեք օդը, հետևեք, որպեսզի միջանցիկ քամի չլինի։ Ջերմաստիճանը սենյակում չպետք է գերազանցի 22°С — 24°С-ը։

Բարձր ջերմության դեպքում հարկավոր է շատ հեղուկ խմել։ Հրաժարվեք տաք թեյից։ Լավագույն տարբերակներն են հանքային ջուրը, ոչ շատ քաղցր լոռամրգի կամ հապալասի հյութը։

  • Մարմինը սպիրտով կամ օղիով տրորելը մարմնի ջերմաստիճանի կտրուկ տատանումների է հանգեցնում, այնպես որ դրանից նույնպես պետք է հրաժարվել։
  • Ինչպե՞ս օգնել օրգանիզմին բարձր ջերմության դեպքում
  • Աշխատեք շատ հեղուկ խմել
  • Ոտքերը սառը ջրում պահեք
  • Սառը թրջոցներ դրեք (ճակատին, վզին, աճուկին, թևատակերին)
  • Մարմինը շփեք մի փոքր տաք (27-33°С) կամ չեզոք ջերմաստիճանի (35-35,5°С) ջրով։ Այնուհետև հիվանդին չորացրեք սրբիչով։
  • «Սառող լոգանք» ընդունեք․ նստեք տաք ջրի մեջ (35-35,5°С), այնուհետև սառը ջուր ավելացրեք` նվազեցնելով ջերմաստիճանը մինչև 30-31°С
  • Խիստ անկողնային ռեժիմ պահպանեք։ Մահճակալի սպիտակեղենը պետք է բամբակյա լինի, հիվանդը պետք է բամբակյա գիշերազգեստ հագնի, ճակատին՝ բամբակե կտոր։ Այդպիսի կտորը լավ ներծծում է քրտինքը, ինչն անհրաժեշտ է բարձր ջերմության դեպքում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular