ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… էկլեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

էկլեր անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես «լուսարձակում» կամ «կայծակ»: Ներկայումս էլ վեճ է գնում այս անվան ծագման մասին: Կամ խոսքը գլազուրի փայլի մասին է, որը  կայծակ է հիշեցում, կամ կայծակնային արագության մասին, որով հյուրերը «ջախջախում են» այդ թխվածքաբլիթները, կամ էլ այլ բան: Շատերն են էկլերը կապում խորհրդային հրուշակագործության հետ, բայց այդ սիրված աղանդերի պատմությունը շատ ավելի հետաքրքիր ու շփոթեցնող է, քան թվում է առաջին հայացքից: Այն լի է ինտրիգներով ու գաղտնիքներով, ինչ-որ առումով նույնիսկ պատմական դետեկտիվ պատմություն է հիշեցնում: էկլերի պատմությունը պետք է սկսել դրա հիմնական բաղադրիչի` եփած խմորի ծնունդից: Դա տեղի է ունեցել 1533 թվականին, երբ Եկատերինա Մեդիչին Իտալիայի Պորտովեներե քաղաքից տեղափոխվել է Մարսել և ամուսնացել Վալուայի ֆրանսիական թագավոր Հենրիխ Երկրորդի հետ: Քանի որ այդ ժամանակ Ֆրանսիայի սեփական խոհարարական ավանդույթները դեռ նոր էին, ապագա թագուհին իր հետ տարել է Տոսկանայի լավագույն խոհարարներին և բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները: Նրա խոհարար Պանտերելլին ևս տեղափոխվել է Ֆրանսիա: Եկատերինայի գալուստով թագավորական պալատի խոհանոցում սկսվել են լայնածավալ փոփոխություններ։ Մեդիչին ներկայացրել է սեղանին ուտեստներ մատուցելու խիստ հաջորդականություն, ավելացել են աղցանները, որպես անկախ ուտեստներ, ընդգրկվել են դիետային կանաչեղենը, բանջարեղենը և մրգերը, աղանդերները կերակուրի ինքնուրույն մաս են կազմել: Նոր թագուհու հետ միջնադարյան շքեղ քեֆերը փոխարինվել են բարդ խոհարարական գեղագիտության սկզբունքներով, որոնք նպատակաուղղված են եղել համային լավագույն համադրություններին հասնելուն, դրանք եղել են բարձր խոհանոցի առաջին քայլերը: Ֆրանսիական խոհանոցի սկզբունքների փոփոխությամբ նաև նոր ուտեստներ են ի հայտ եկել: 1540 թվականին նույն խոհարար Պանտերելլին արքունիքին է ներկայացրել խմորի նոր բաղադրատոմսը, որն անվանակոչվել է նրա անունով (pâte à Panterelli): Նոր հացաբուլկեղենը մեծ աղմուկ է բարձրացրել արքունիքում  և օտարերկրյա բուլկիները ընդունվել են արքայական ճաշացանկ: Բայց ու՞ր մնաց Իտալիան: Իտալիայում, Նեապոլի թագավորությունում եղել է նման  խմորեղենի բաղադրատոմս, և նույնիսկ այն ավելի հնագույն է: Հետևաբար, նեապոլցիները դեռ պնդում են բաղադրատոմսի իրենց հեղինակությունը ասելով, որ Պանտերելլին ոչինչ չի հայտնաբերել, այլ պարզապես պատմել է եփած խմորի մասին: Անցել է ավելի քան երկու հարյուր տարի: Այդ ամբողջ ընթացքում եփած խմորով  հրուշակեղենը սիրված է եղել Ֆրանսիայում և արտերկրում, բայց միայն 1760 թվականին է Փարիզի լավագույն հրուշակագործ Ժան Ավիսը եփած խմորով թխել շու կարկանդակներ: Փաստացի այդ կարկանդակները իրենցից ներկայացրել են  գոյություն ունեցող կարտոֆիլի խմորի գնդիկների վառարանում թխած ֆրանսիական ուտեստի տարբերակ: Հնարամիտ հրուշակագործը պարզապես փոխարինել է կարտոֆիլի պյուրեն եփած խմորով և ստացել  խոռոչով բլիթ, որը կատարյալ է լցոնելու համար: Տարօրինակ է առաջին հայացքից այդ կարկանդակի անունը՝ choux (ֆրանսերենից թարգմանաբար «կաղամբ»), որը սակայն բացատրվում է նրանով, որ բլիթը նման է կաղամբի գլխի, այսինքն նրա խորդուբորդ մակերեսը  հիշեցնում է կաղամբի տերևներ: Հետագայում տաղանդավոր խոհարար Մարի-անտուան Քարեմը՝ եփած խմորի անգերազանցելի վարպետն է ստեղծել իր  գլուխգործոցներից մեկը՝ էկլերը: Հիմք ընդունելով ավանդական բլիթների տեխնոլոգիան նա ստեղծել է  մատի տեսքով թխվածքաբլիթ: Կատարելագործելով խմորի բաղադրատոմսը, նա թծվածքաբլիթը լցոնել է կրեմով և վերևից ցանել շաքարի փոշի: Այդ թխվածքաբլիթը իր «էկլեր» անվանումը ստացել է միայն Քարեմի մահից  20 տարի անց: Նշենք, որ ԱՄՆ–ում հաճախ էկլերները կոչում են «երկար Ջոն» (անգլերեն՝ long john), որոնք երկարավուն ուռուցիկ քաղցրաբլիթներ են։ Գերմանիայում էկլերին անվանում են գերմանական հին անվանումներով՝ «սիրային ոսկոր» (Liebesknochen), «նապաստակի թաթ» (Hasenpfote) կամ «Սրճային չորսու» (Kaffeestange)։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular