ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը:

Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:

Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում: Սցենարական մշակման ճգնաժամային մի ժամանակահատվածում, որպես գլխավոր խմբագիր աշխատելով «Հայֆիլմ»-ում, նա կարողացավ աշխատանքը բերել կանոնական հունի: Դիտելով 1975-85 թթ. նկարահանված ֆիլմերը՝ անհնար է չտեսնել նրա ձեռագիրը. «Երկունք», «Կյանքի լավագույն կեսը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»: Հաջողության գաղտնիքը գրականությունը կինոյի հիմքում պահելու նրա անխախտ սկզբունքն էր:

Ակնառու է Ա․ Թոփչյանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և տասնյակ այլ ֆրանսագիր հեղինակների գրականությանը:

Անվանի գրաքննադատը, արձակագիրը, թարգմանիչը հայ ընթերցողներին է ներկայացրել նաև հայազգի օտարագիր և սփյուռքահայ գրողներին. Վահե Քաչա, Ժան-Բատիստ Բարոնյան, Վահե Գոդել, Վազգեն Շուշանյան, Զահրատ, Զարեհ Խրախունի և ուրիշներ:

Ա․ Թոփչյանն առանձնահատուկ սեր էր տածում արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սևակի գրականությամբ նկատմամբ, որն արտահայտվել է նրա երկերի հատորների հրատարակության պատրաստմամբ ու լույսընծայմամբ։ Գրողի հանդեպ այդ սիրո շարունակությունն է նաև նրա «Եվ անգամ մահից հետո» վեպը, որն արժանացել է մրցանակի:

Հաջող էր նաև Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկի՝ «Բանկ Օտոման» վեպի համաշխարհային ճամփորդությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վեպն արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով: Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:

Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա գրականության հավատավորներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular