Պատվաստումը երկու անգամ նվազեցնում է երկար քովիդի ռիսկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատվաստումը երկու անգամ նվազեցնում է երկար քովիդի ռիսկը։ Նոր տվյալները հրապարակվել են Lancet Infectious Diseases-ում։ Հետազոտողները նշում են, որ երբեմն պատվաստված մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, սակայն սովորաբար նրանք չպատվաստվածներից ավելի թեթեւ են տանում հիվանդությունը։
Նոր հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 1,2 մլն բնակչի տվյալներ։ Նրանցից գրեթե 1 միլիոնը ստացել է Pfizer, Moderna կամ AstraZeneca արտադրության պատվաստանյութերի երկու դեղաչափ 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի հուլիս։ Նրանցից կորոնավիրուսով վարակվել է 0,2 տոկոսը։
Գիտնականները նրանց վիճակը համեմատել են չպատվաստվածների եւ կորոնավիրուս տարածների վիճակի հետ։ Վարակված եւ պատվաստված անձանց մոտ վարակն անցել է առանց ախտանիշի։ Հոսպիտալացման ռիսկը նրանց մոտ եղել է 73 տոկոսով ցածր։ Պատվաստվածների մոտ երկար քովիդի ախտանիշները 49 տոկոսով ավելի հազվադեպ են հանդիպել, քան չպատվաստվածների մոտ։