ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պետք էր պարզապես լռել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան իրականության մեջ կան հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք ներկայիս պայմաններում պետք է պարզապես լռեն՝ առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ կամ էլ ավելի տեսական գործունեությամբ զբաղվեն։ Հենց այսօրինակ գործիչների թվին է պատկանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դեռևս խորհրդային տարիներից իրավապաշտպանական գործունեություն ծավալած Աղասի Արշակյանը։ Արշակյանի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական գործունեությունը բոլորովին էլ պետք  չէ թերագնահատել, առավել անթույլատրելի է՝ ժխտել, սակայն երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ անգամ նա պետք է պարզապես լռի, որը օգուտ կբերի և իրեն և ընդհանրապես բոլորին։

Օրերս մամլո ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Արշակյանը և հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը հերթական անգամ անդրադարձան Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալ չվերադառնալուն։ Այս հարցը շարունակում է առանցքային մնալ։ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը մասանավորապես նշեց, որ չի կողմնորոշվում առկա իրավիճակում, սակայն այդուհանդերձ կարծում է, թե Ծառուկյանի վերդարձը շատ բան կփոխի, ընդ որում կփոխի առաջինը ԲՀԿ-ում։ Այս կապացությամբ թերևս կարելի է նույնիսկ համաձայնել Հանրապետական պատգամավորի հետ, քանի որ իրավամբ էլ Ծառուկյանի վերադարձը որոշիչ է լինելու ԲՀԿ հետագա գոյության համար ընդհանրապես, քանի որ ինչպես ներկայումս գծագրվում է, Ծառուկյանը դժվար թե քաղաքականություն մտնի  ներկայիս, այսպես ասած զոհրաբյանական ԲՀԿ-ի միջոցով, ինչի համար ի դեպ, ԲՀԿ-ն շատ ուրախ կլիներ։ Ամենայն հավանականությամբ Ծառուկյանը կարող է վերադառնալ շատ ավելի մեծ կուսակցությունների դաշինքով կամ միավորումով, սակայն սա այլ հարց է։

Հանդիպման մյուս բանախոս Աղասի Արշակյանն էլ շատ ավելի կտրուկ տեսակետ ներկայացրեց՝ նշելով, թե Ծառուկյանի վերադարձը օգուտ չի բերելու ոչ իրեն, ոչ էլ հասարակությանը։ Թե ինչ հիմքերով է նման հայտարարություն անում նախկին պատգամավորը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս հայտարարությունը իրականությունից կտրված է, որովհետև, եթե ենթադրենք Ծառուկյանը ամենավատ քաղաքական գործիչն է, ապա ուրեմն Աղասի Արշակյանը, Լեռնիկ Ալեքսանյանը և ընդհանրապես այս սերնդի բոլոր ներկայացուցիչները  ձախողվել են և չեն կարողացել ստեղծել այնպիսի քաղաքական դաշտ կամ այնպիսի հասարակություն, որը կնախընտրեր իրենց։ Իսկ հասարակության մի ստվար շերտը ցանկանում է Ծառուկյանին տեսնել քաղաքականության մեջ։ Արդյոք դրա մեկնաբանությունը որևէ մեկը պետք է տա՝ դժվար է ասել։

Սակայն փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանի վերադարձը պահանջված է, ընդ որում պահանջում է ոչ թե ենթադրենք ներկայիս ԲՀԿ-ն, որն ընդամենը 5 տոկոսի արգելք հաղթահարելու խնդիր ունի, ոչ թե ասենք մի շարք կիսակուսակցություններ, որոնք ուզում են Ծառուկյանի վարկանիշի տակ հայտնվեն Ազգային ժողովում, այլ այդ վերադարձը պահանջված է հասարակության բավական լայն շերտի կողմից։ Ուստի այս առումով պետք է նշել, որ ընդամենը հարկ չկա շտապել և գնահատականներ տալ, քանի որ գնահատական հիմնական տվողը հասարակությունն է և այդ գնահատականը միակ որոշիչն է, անկախ դրա որակից կամ չափանիշերից։

Եվ վերջապես գուցե արդեն ժամանակն է, որպեսզի ասպարեզում հայտնվեն նոր բանախոսներ, նոր հարցազրույց տվողներ և ընդհանրապես՝ նոր գործիչներ, իսկ նախորդ սերունդը վերջապես օգտվի հանգստանալու իր իրավունքից, որը միայն օգուտ կբերի հասարակությանը։

Տիգրան Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular