ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի հետ կապերով վրացական ընկերությունը «զավթում» է Հայաստանի վառելիքային շուկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ  հայկական մամուլում վերջերս տեղեկություն է տարածվել, որ հանրապետությունում բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է գործարար Դավիթ Յակոբաշվիլին: Հաղորդվել է, որ նա պատրաստվում է «զավթել» բենզինի և դիզելային վառելիքի հայաստանյան շուկան վրացական «Petrocas» ընկերության միջոցով:

Այդ առումով էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշել է, որ անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ Դավիթ Յակոբաշվիլին լինելով Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) գործընկերը, կարող է նավթամթերք ներմուծել Հայաստան կասպիական այդ հանրապետությունից:

«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. Յակոբաշվիլիի ընկերության 49% -ը 2014 թվականին ձեռք է բերել «Ռոսնեֆտ»-ը, ինչը շատ ցավոտ է ընկալվել ինչպես Վրաստանում, այնպես էլ վառելիքի արտահանմամբ զբաղվող նրա ադրբեջանցի գործարարների կողմից: Վերջիններս ներկայումս «Petrocas» ընկերությանը դիտարկում են որպես իրենց հիմնական մրցակից վրացական շուկայում: Հետևաբար, դժվար է պատկերացնել, որ Յակոբաշվիլին բարենպաստ պայմաններ կստեղծի սեփական ընկերության մրցակցության համար: Մյուս կողմից, հայտնի է, որ «Ռոսնեֆտ»-ը Հայաստանում ունի դուստր ձեռնարկություն՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն և նույնիսկ եթե «Petrocas»- ը մտնի նավթամթերքի հայկական շուկա, ապա դա կլինի «Ռոսնեֆտ»-ի դիվերսիֆիկացիայի դրսևորում», - իրավիճակը այսպես է վերլուծել հայ փորձագետը: Ընդ որում, նրա կարծիքով, այս սցենարը «հակասում է ինչպես Հայաստանի ներկայիս իշխանության, այնպես էլ կառավարություն մտած ու վառելիքի ներկրմամբ զբաղվող որոշ օլիգարխների շահերին»: «Վերջիններս, ինչպես գիտենք, բենզալցակայանների ցանց գնելով երազում են ապաշրջափակել հաղորդակցությունը տարածաշրջանում և վառելիք ներմուծելու նոր ուղիներ ստանալ: Սակայն պարզվում է, որ նման հարցերը վաղուց են լուծվել Հայաստանի սահմաններից դուրս», - ասել է Դավթյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում կհայտնվի նոր մակարդակի գազալցակայանների ցանց  չմանրամասնելով, թե տեղական շուկա մուտք գործող ո՞ր տնտեսվարողի մասին է խոսքը: Նա միայն նշել էր, որ դա ռուսական կամ եվրոպական ընկերություն չի լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular