ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, հյուպատոս Էվալդաս Գալվանաուսկասի, Առաքելության ղեկավարի տեղակալ Վիսմանտե Դայլիդենայտեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի հետ այցելել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա:

Ողջունելով լիտվացի գործընկերներին` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերվում` շեշտելով, որ Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դրանով ոչ միայն ամրապնդվել են, այլև հիմք հանդիսացել ապագայում էլ ավելի ընդգրկուն համագործակցության ձևավորման համար:

Նա անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության խնդրին և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը Հայաստանին օժանդակելու և պատվաստանյութերի խմբաքանակ նվիրաբերելու համար:

«Սա ընդամենը սկիզբն է, մենք ավելի գլոբալ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել` անգամ համավարակի պայմաններում»,-ասել է փոխնախարարը:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը` ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:

«Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը,  և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular