ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սրում է իրավիճակը տարածաշրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին և նշել, թե Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից։

«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը», որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Նշենք, որ  «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում  Հայաստանի արտգործնախարարն ասել էր, որ եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։ Խոսելով ռուս խաղաղապահների մասին՝ Միրզոյանն ասել էր․ «Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»։

Միևնույն ժամանակ Միրզոյանն ասել էր, թե «Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»։

Փաստացի, Ադրբեջանի նման նյարդային արձագանքը վկայում է, որ Բաքուն կրկին փորձում է սրել իրավիճակը Հարավային Կովկասում, նյարդայնանում ՌԴ դերը գնահատելու քայլերից, որ երբեմն իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Դեռ վաղ է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով, Ադրբեջանը պատերազմից 10 ամիս անց էլ ամրապնդում է իր ռազմական պոտենցյալը, նորանոր պահանջներ ներկայացնում հայկական կողմին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ հայտարարություններից բացի ոչինչ չի արել, որևէ քայլ չի ձեռնարկել բանակի վերազինման և ամրապնդման ուղղոթյամբ։

Կարեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular