Պատվաստված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են կորոնավիրուսն առանց ախտանիշի տանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատվաստված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են կորոնավիրուսն առանց ախտանիշի տանում։ Այս մասին ասվում է Lancet Infectious Diseases ամսագրում։
Հետազոտության հեղինակների տվյալներով՝ կորոնավիրուսի առանց ախտանիշի ձեւի զարգացման շանսերը աճում են 63 տոկոսով պատվաստման առաջին դեղաչափից եւ 94 տոկոսով երկրորդից հետո։
Քլեր Սթիվսի ղեկավարությամբ բրիտանացի հետազոտողները հաստատել են, որ դեղամիջոցի մեկ դեղաչափով պատվաստվածների միայն 0,5 տոկոսն է վարակվում կորոնավիրուսով, իսկ 0,2 տոկոսը վարակվել է պատվաստման լիարժեք կուրսից հետո։
Գիտնականները գրանցում են նաեւ կորոնավիրուսի ակնհայտ ձեւի զարգացման հաճախականության կտրուկ նվազում։