ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… շանթարգել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամպրոպը, որպես բնական երևույթ, ինքնին բացառիկորեն գեղեցիկ երևույթ է: Դրանից հետո, որպես կանոն, եղանակը բարելավվում է, և օդը դառնում է թարմ և մաքուր, քանի որ այն հագենում է իոններով, որոնք ձևավորվում են կայծակնային պարպումների ժամանակ: Կայծակի պարպումը մարդու աչքը տեսնում է միայն մի ակնթարթ, քանի որ արագությունը, որով տարածվում է լույսը, կազմում է 300000 կմ/վրկ: Մթնոլորտի ամպրոպային ամպերում կուտակված ահռելի էլեկտրական պարպումը հենց կայծակն է: Էլեկտրական լիցքերը, որոնք ձևավորվում են մեր  առօրյա կյանքում և արտադրության մեջ, անհամեմատ ավելի փոքր լարում ունեն, քան այն էլեկտրական լիցքերը, որոնք կուտակվում են ամպերի մեջ: Հետևաբար այս կայծակնային էլեկտրական պարպումների էներգիան շատ մեծ է: Միևնույն ժամանակ կայծակի դեպքում  մարդը, կենդանիները և շենքերը կարող են մեծ վտանգի տակ հայտնվել: Կայծակնային պարպումը միշտ ուղեկցվում է ամպրոպով, որը կայծակի ձայնային իմպուլսն է: Հասկանալով, որ կայծակը կարող է մեծ վնաս պատճառել, մարդիկ մտածել են, թե ինչպես պաշտպանվել դրանից: 

Դա անելու համար հորինվել է հատուկ սարք, որը կոչվում էր շանթարգել, բայց նրա  գործառույթը ոչ թե արգելելն է  այլ «կայծակը» շեղելը: Իսկ ո՞վ է հորինել շանթարգելը:  Ենթադրվում է, և դա նշված է բոլոր հանրագիտարանում, որ շանթարգելի գյուտարարը Բենջամին Ֆրանկլինն էր, որը բնակվել է Ամերիկայում: Այդ ամենը տեղի է ունեցել 1752 թվականին:  Ոչ ոք չի կարող հերքել դա, քանի որ Ֆրանկլինը իսկապես շատ էր հետաքրքրված  այդ հարցով, և օգտագործելով իր կուտակած փորձը, գործնականում իրականություն է դարձրել իր գաղափարները: Այնուամենայնիվ հայտնի է, որ շանթարգելներ օգտագործվել են նաև շատ առաջ:  Այս գաղափարը ծագել է մեզնից հազարավոր տարիներ առաջ դեռևս հին հույների մոտ, որոնք որպես շանթարգել օգտագործել են ոսկեզօծ սյուներ, որոնք հողակցվել են ոսկեզօծ ձողերով: Եվրոպայում 1780 թվականին առաջին անգամ իր տան տանիքին շանթարգել է տեղադրել Ֆրանսիայի Սենտ Օնորե փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը: Շանթարգելը երկաթյա ձող է, որի բարձրությունը գերազանցում է հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի բարձրությանը: Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Փաստն այն է, որ կայծակն օդում իր համար «ուղի» է հարթում: Բնականաբար, կարճ ուղի ստեղծելը  շատ ավելի հեշտ է, և կայծակը, լինելով սարսափելի «ծույլ» միշտ որոնում է ամենակարճ ճանապարհը և հարվածներ հասցնում ամենաբարձր օբյեկտներին, ինչը, ըստ էության, հենց կարճում է նրա ուղին: Շանթարգելին հարվածելով կայծակը նրան է հաղորդում իր ամբողջ էներգիան, որն էլ անցնում է հողին և մարվում առանց վնասներ պատճառելու:  Մինչև շանթարգելների տեղադրումը կայծակները մեծ վնասներ են պատճառել գյուղերին ու քաղաքներին առաջացնելով հրեհներ: Հետևաբար շանթարգել հորինողը շատ կարևոր ծառայություն է մարդկությանը, քանի որ այն օգնել է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular