ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քաղաքականությունը ինտրիգային է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի անկախության 30 ամյակն է, սակայն միջոցառմանը չեն մասնակցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Արցախից ահազանգում են, որ առաջին անգամ է, երբ Արցախի Հանրապետության հռչակման օրը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկ ներկա չէ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախ չեն գնացել` քաղաքագետը պատասխանել է․ «Պետք է նկատի ունենաք, որ Հայաստանում քաղաքականությունը ինտրիգային է: Հայաստանում 90-ականներից սկսած կա վատթարագույն ավանդույթ՝ ցույց տալ քաղաքականության երեսը, իսկ տակը ոչ ոք չգիտի ինչ է: Հետևաբար Հայաստանի իշխանության այս որոշման խորքային պատճառները դժվար է իմանալ: Հավանաբար, պետք է նկատի ունենալ, որ պետությունը հիմա թուլացած վիճակում է, կա երկու գիշատչի՝ Ռուսաստանի և Թուրքիայի ու իրենց շնիկ պետության, որին իրենք օգտագործում են լավագույնս, գրոհը Հայաստանի դեմ, սրան էլ գումարած՝ կա թուլացած պետություն, որը իբրև թե կազդուրվելու նշաններ է ցույց տալիս: Այս ամենը հաշվի առնելով և ավելորդ սկանդալներից խուսափելու համար երևի որոշել են չգնալ: Իսկ գիտեք, որ Հայաստանի իշխանությունները հակված են աշխարհին երևալ քաղաքակիրթ, բայց սեփական ժողովրդին կողոպտել, աշխարհին երևալ խաղաղասեր, բայց մորթել սեփական ժողովրդին, հակված են եղել աշխարհին երևալ համեստի, պրովոկացիա չանողի դերում, և ես ենթադրում եմ, որ այդ ավանդույթները շարունակվում են»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular