ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները Վլադիվոստոկում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք ակտուալ հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա ընթացքում  5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցության հրավերի համար՝ համոզմունք հայտնելով, որ նման միջոցառումները նպաստում են տնտեսություններում ներդրումներին և ներդրողների իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների  կիրառմանը, այս ոլորտում փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու, քրեաիրավական ոլորտում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանցագործությունների բացահայտման ոլորտում գործակցության սերտացման, երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման, դրա շրջանակներում պատվիրակությունների փոխացելությունների կազմակերպման խնդիրներին։

Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումների պարբերականությունը, որը նոր ազդակ է հաղորդում ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման պրակտիկայի ամրապնդմանը, նպաստում դատախազությունների միջև փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը:

 Հանդիպման օրակարգային հարցերից է եղել 2020թ․-ի  Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։

Երախտագիտություն հայտնելով ռուսական կողմին՝ Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար՝ Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նմանատիպ միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։

Քննարկման առարկա է դարձել նաև 2020թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular