ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թարմացնող ըմպելիք, որը կպաշտպանի գլխուղեղի կաթվածից և սրտի հիվանդություններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրճը պարզվում է` ոչ միայն թարմացնում է, այլև նվազեցնում գլխուղեղի կաթվածի և սրտի մահացու հիվանդությունների զարգացման վտանգը։  Նման եզրակացության են եկել Զեմելվայսի համալսարանի (Հունգարիա) մասնագետները։

Ինչպես հայտնում է Dailynewshungary–ն, ուսումնասիրություններին մասնակցել է 468 629 մարդ, որոնց միջին տարիքը 56 էր։ Մասնակիցները բաժանվել են երեք խմբի` սուրճ խմելու իրենց չափաբաժնի համապատասխան. առաջին խմբում նրանք էին, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում, երկրորդում` օրական 1-3 բաժակ խմողներն էին, երրորդում` օրական 3 բաժակից ավելի։ Գիտնականները մասնակիցներին հետևել են 11 տարի։

Այնուհետև նրանք գնահատել են սուրճի ամենօրյա օգտագործման կապը սրտի մահացու հիվանդությունների և ուղեղի կաթվածի զարգացման հետ` շտկելով հետազոտությունների արդյունքները, հաշվի առնելով այն գործոնները, որոնք ևս կարող էին ազդել սրտանոթային հիվանդությունների առաջացման վրա` այդ թվում տարիքը, սեռը, քաշը, հասակը, վնասակար սովորույթները, ֆիզիկական ակտիվությունը, արյան բարձր ճնշումը, շաքարախտը, խոլեստերինի մակարդակը, սոցիալ–տնտեսական կարգավիճակն ու մասնակիցների սնունդը։

Փորձի արդյունքներից ելնելով կարելի է եզրահանգել, որ չափավոր (օրական 1-3 բաժակ) սուրճ օգտագործելը կարող է 17%–ով նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը։ Բացի այդ, օրական մի քանի բաժակ սուրճ խմողների մոտ 21%–ով նվազում է գլխուղեղի կաթվածի և սրտի ծանր հիվանդությունների զարգացման վտանգը։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ սուրճի կանոնավոր օգտագործումն անվտանգ է և նվազեցնում է գլխուղեղի կաթվածի զարգացման, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Սակայն մենք պետք է շարունակենք ուսումնասիրությունները` բացատրելու համար այն մեխանիզմները, որոնք ընկած են սրտանոթային համակարգի նկատմամբ սուրճի  նման ազդեցության հիմքում», – ասել է ուսումնասիրության հեղինակ, բժիշկ Յուդիթ Սիմոնը։

Հետաքրքրական է, որ որպես կանոն սննդաբանները խորհուրդ են տալիս զերծ մնալ սուրճից։  Այսպես, օրինակ, սննդաբան Ելենա Կալենի կարծիքով` սուրճի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է վաղաժամ ծերության և լյարդի հետ կապված հիվանդություններ է առաջացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular