ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու, որն անդադար նոր արյուն է ուզում. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.«Հաճախ են այս օրերին հարցնում, թե ինչպես վարչախումբն իրեն թույլ տվեց Ազգային ժողովում հարձակում կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների վրա։ Սա արհեստական հարցադրում է, քանի որ այս նույն վարչախումբը հայտարարելով, թե ոնց ուզում բանակցում ենք, սկսում ենք մեր կետից, զոհեց մի ամբողջ սերունդ, լուսավոր ու հրաշք հազարավոր երիտասարդների։ Վարչախումբը գնալով նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու, որն անդադար նոր արյուն է ուզում։

Հիմա ծանր վիճակում է ապօրինաբար կալանավորված պրոֆեսոր, հազարավոր կյանքեր փրկած Արմեն Չարչյանը։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Վարչախմբի պարագլխի հանձնարարականով նրան այս վիճակի մեջ են դրել դատավոր Ռուբիկ Մխիթարյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Զարմանալ պետք չէ։ Հենց այս նույն գլխավոր դատախազի ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցած անմարդկային քայլերի հետեւանքով կալանավայրում մահացավ Հաց բերողը։

Նույն ձեռագրով 2019-ի հունվարին կյանքից զրկվեց լրագրող, անազատության մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը, ապա գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա Սամվել Մայրապետյանին փրկեց ՄԻԵԴ-ի ժամանակին կայացված որոշումը, եւ նա կարողացավ բուժումը շարունակել արտերկրում։

Այս ի՞նչ ծանր բեռի ու մեղքի տակ եք ձեզ դնում։ Ինչո՞ւ եք ցանկանում արժանանալ ներկա եւ գալիք սերունդների անեծքներին։

Ու այսքանից հետո խոսում եք կառուցողականությունից, հանդուրժողականությունից։ Ձեր խելահեղության պատճառով երկիրն այս վիճակում է, բայց կանգ չեք առնում, այլ շարունակում եք նույն եղանակով ու մեթոդներով»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular