ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ սրտի հիվանդություն ունեցողները պետք է անպայման պատվաստվեն COVID-ի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների միակ հակացուցումն ալերգիկ ռեակցիաներն են: Քրոնիկական հիվանդություններ ունեցողներն առաջին հերթին պետք է պատվաստվեն` COVID-19-ի հետևանքները կանխելու համար:

Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։

 

Տարիքը պատվաստումների համար հակացուցում չէ: Եթե մարդը սրտի հիվանդություն ունի, նրան պետք է պատվաստել: Հակառակ դեպքում սրտի խնդիրներով մարդը կարող է լուրջ վտանգի առաջ կանգնել։

«Բանն այն է, որ կորոնավիրուսային հիվանդությունը երբեմն թրոմբագոյացման է հանգեցնում։ Այդպիսի դեպքերում սրտի և անոթների հիվանդություններով բուժառուին կարող ենք կորցնել»,-ասաց Ալեքյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսային վարակը հանգեցնում է քրոնիկական հիվանդությունների դեկոմպենսացիայի։ Այդ պատճառով պատվաստումը ցուցված է սրտանոթային հիվանդություններով բուժառուներին։

Նրա խոսքով՝ պատվաստումները թույլ են տալիս խուսափել հիվանդության ծանր ընթացքից և տարբեր բարդություններից: Սակայն մասնագետը անգամ պատվաստվածներին կոչ է անում հետևել հակահամաճարակային նորմերին։

Քանի որ հակամարմինները ժամանակի ընթացքում կրճատվում են, կես տարի անց կարող է կրկնակի պատվաստման կարիք լինել։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային վարակի 218,644,194 հայտնաբերված դեպք կա։ Մահացել է 4,535,408 մարդ, առողջացել՝ 195,490,468 մարդ։ Այս հակառեյթինգում Հայաստանը 82-րդ հորիզոնականում է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular