Իրաքը թուրքական ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթը»։
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնել է, որ իրենք Թուրքիայից խնդրել են ներկայացնել «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, T129 ATAK ռազմական ուղղաթիռների և հակադրոնային համակարգերի վաճառքի պայմանները։ Նա նշել է, որ թուրքական այս զինատեսակները կարող են մեծ կարևորություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։