ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած պահի. խոսնակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայատարարել է ուկրաինացի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը: Աղբյուրը, սակայն, չի հայտնել՝ արդյոք որևէ նախապատրաստական աշխատանք է տարվում, թե ոչ հնարավոր հանդիպման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլին Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել «Դոնբասի ցանկացած հատվածում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունենում»: ՌԴ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի գործընկերոջը պատրաստ է ընդունել Մոսկվայում, սակայն ոչ Դոնբասի հարցը քննարկելու համար: Հունիսին Զելենսկին կրկին հայտարարել էր, որ իր հանդիպումը ռուս պաշտոնակցի հետ «անխուսափելի է»: Հուլիսին Կրեմլից հայտարարեցին, որ հանդիպում չի նախապատրաստվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular