ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԱԳ նախարարը ծաղրել է Արարատ Միրզոյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջին աշխատանքային այցը Մոսկվա հերթական անգամ վկայեց արտաքին աշխարհում Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ձևավորված խորը արհամարհանքը։ Սերգեյ Լավրովը միանգամից և հանգամանալիորեն բացատրեց Միրզոյանին, թե ո՞վ է «Ալֆան» և ո՞վ «Օմեգան», իսկ ռազմագերիների հարցում նրա հայտարարությունը իսկական ծաղր էր ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Միևնույն ժամանակ հենց ինքն է նախապայման առաջ քաշում, որ Հայաստանը պետք է որպես պատասխան քայլ փոխանցի ականապատման քարտեզները։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքը կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը։

Մի կողմ թողնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ քարտեզների մասին բառ անգամ չկա, մինչդեռ ռազմագերիների մասով հստակ նշված է։ Ըստ էության, Լավրովը ակնարկում է, որ հայ ռազմագերիների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով է, որը անվերապահ կատարել է հայտարարության մեջ նշված բոլոր կետերը, մի բան էլ ավելի, իսկ սեփական ռազմագերիներին չի կարողանում հետ բերել։ ՌԴ-ն էլ իր կողմից է լվանում ձեռքերը՝ ասելով, թե ընդամենը ինչ-ինչ ազդակներ են հղում Ադրբեջանին։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային: Նաև հստակ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես ՀՀ գործող իշխանությունների մեղքն է լինելու։ 

Լավրենտ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular