ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Կավասակիանման համախտանիշ ունի 130 երեխա. գրանցվել է մահվան մեկ դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում COVID-19-ի առաջին դեպքից հետո մինչեւ 18 տարեկան 130 դեռահասների մոտ Կավասակիանման համախտանիշ է հայտնաբերվել, գրանցվել է մահվան մեկ դեպք։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Մինչդեռ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, դեպքը գրանցվել է մի քանի ամիս առաջ և կապված է հենց մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակիանման) համախտանիշի հետ, որը զարգանում է կորոնավիրուսից մի քանի շաբաթ անց։

«17-ամյա պատանու մոտ հիվանդությունն արագ էր զարգանում, և չնայած բուժման ամբողջական սպեկտրին (որը հետագայում քննարկվել է գործընկերների հետ, այդ թվում՝ արտերկրից) նրա մոտ անվերահսկելի առիթմիա սկսվեց, որը հանգեցրեց սրտի կանգի»,-ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ երեխաների բացարձակ մեծամասնության դեպքում դա չնայած իսկապես ծանր հիվանդություն է, բայց ամբողջապես բուժելի է, այդ թվում՝ շնորհիվ այն բանի, որ բոլոր երեխաները (մեկ-երկու դեպքից բացի) իմունոգլոբուլինի ներերակային ներարկում են ստացել։

Սարգսյանը նշեց, որ բուժման նվազագույն կուրսը սկսվում է 1 միլիոն և ավելի դրամից, և բնավ ոչ բոլոր երկրներում է այդպիսի բուժումն իրականացվում անվճար, իսկ Հայաստանը կարողացել է ապահովել հիվանդ երեխաներին։

Նա ընդգծել է՝ իրավիճակը պատկերացնելու համար, օրինակ, ԱՄՆ-ում մոտ 400 երեխա է մահացել, որոնց մահը կապված է կորոնավիրուսի հետ, տասնյակ մահեր են արձանագրվել նաև եվրոպական երկրներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular