ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Ովքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշանակված քաղաքապետի համամասնական ընտրությունների համար առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից։ Կուսակցություններն ու դաշինքները ավագանու անդամի թեկնածուների իրենց ցուցակները կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 12-ը։ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրությունները, ի զարմանս գյումրեցիների, քչերին են հետաքրքրում։ Մինչ այս պահը որեւէ քաղաքական ուժ, այդ թվում եւ իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։

Մամուլի տեղեկություններով, իշխանության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Լուրեր տարածվեցին նաեւ, թե բարտեր է լինելու՝ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը կնշանակվի մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ։ Սակայն Գյումրիում այլ սցենարի մասին էլ են խոսում․ Բալասանյանի թիմն ընտրություններին կմասնակցի որդու հիմնադրած «Գյումրեցու ոգի» կուսակցութամբ կամ գուցե այլ ուժով։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ իրենց նպատակն ավագանիում ծանրակշիռ ներկայություն ապահովելն է եւ քաղաքային խնդիրների լուծումը, այն է՝ գործող քաղաքապետին աջակցելը։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետի պաշտոնի համար ջանքեր է գործադրել նաեւ ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը, որը փորձել է եղբորը թեկնածու դարձնել, սակայն չի հաջողվել։

Որոշակիություն կա նաեւ ՀՀԿ-ի թեկնածուի մասով․ ՀՀԿ-ն  մասնակցելու է միայնակ, քաղաքապետի նրա թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, մտածում է ավագանու անդամներից մեկի շուրջ, որը գործարար է։ Իսկ քոչարյանական թեւը դեռ լռում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular