ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սեւ ցուցակ է կազմել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սեւ ցուցակ է կազմել եւ ակտիվորեն աշխատում է նրանց ուղղությամբ, որպեսզի օր առաջ խորհրդարանն ազատեն անցանկալիների ներկայությունից։ Խոսքը հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասին է։ Օրինակ, չնայած Արմեն Գեւորգյանի հասցեին ԱԺ նիստի օրերին որոշ ՔՊ-ականների հրապարակային դրվատանքին՝ նրա զուսպ ու հավասարակշիռ պահվածքին, բովանդակային ելույթներին, Գեւորգյանն իշխանական սեւ ցուցակի սկզբնամասում է։ Թերեւս պատճառն այն է, որ նա Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից է եւ դրանով արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար։ Հ

աջորդը պղնձամոլիբդենայինի սեփականատեր Վահե Հակոբյանն է, ում մասին խոսելիս Փաշինյանը չի թաքցնում ատելությունը, իսկ Ալեն Սիմոնյանն անգամ ասել է․ «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները եւ կարծում է, որ դրա կազմակերպիչը Հակոբյանն է։ Հաջորդը Արթուր Ղազինյանն է, որը շշերով պատերազմի ժամանակ պատահմամբ շիշ է նետել Փաշինյանի կողմը։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, շուտով ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ է մտնելու՝ Արմեն Գեւորգյանի հետեւից, որի հետ կապված ինչ-որ օֆշորային գործարք են մատնանշելու եւ որդու անունով մեծ գումարի փոխանցում՝ որպես ապօրինի հարստացում։ Իսկ Հակոբյանին պարզապես օրուարեւ չեն տալու, երրորդին մեկ այլ ձեւով են ստորացնելու։

Սեւ ցուցակի մյուս անդամի՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հոր՝ Քաղսիի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ էլ քրեական գործն արդեն հարուցվել է՝ 154 հոդվածով․ ընտրողներին կաշառք տալ-ստանալը, ընտրություններին խոչընդոտելը։ Սական դրանով չեն բավարարվելու՝ իշխանական կանայք չեն թաքցնում ըմբոստ պատգամավորին ծեծելու բուռն ցանկությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/626efdb3cca1e6ba22c75857d99ac866

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular