ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները բացատրել են, թե ինչու պատվաստումից հետո որոշները իրենց վատ են զգում, իսկ որոշների «պետքն էլ չի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Kp.ru-ն գրում է, որ դա նորմալ է, երբ  ինքնազգացողությունը այնքան էլ լավ չի լինում  COVID-19- ի դեմ պատվաստվելուց հետո մեկ կամ երկու օր անց: Ավելին, շատ դեպքերում դա անգամ լավ նշան է:

Փորձագետներն ասում են, որ թեթև կողմնակի երևույթները, ինչպիսիք են հոգնածությունը, թեթև ջերմությունը, մկանների և ձեռքի ցավը, նորմալ նշաններ են, որ ձեր օրգանիզմը հակամարմիններ է արտադրում: Բայց այս դեպքում ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո մարդիկ որևէ ախտանիշ չունեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ պատվաստանյութը չի գործում: Իրականում ամենևին. օրգանիզմը պայքարում է արհեստական վարակի դեմ և տալիս կայուն հակամարմինային պատասխան: Դա հաստատում է JAMA Interior Medicine բժշկական գիտական ​​ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը: Բժիշկները չափել են հակամարմինների մակարդակը իրենց գրեթե 1000 բուժաշխատողների մոտ  COVID պատվաստանյութի երկրորդ դեղաչափը «վերցնելուց» երկու շաբաթ անց, այնուհետև վերահսկել են կողմնակի երևույթները: Արդյունքում պարզվել է, որ ստացողների գրեթե 100% -ը պատվաստանյութի նկատմամբ ունեն հակամարմինների ուժեղ արձագանք՝ անկախ կողմնակի երևույթներից,  և անկախ նրանից, թե ինչ պատվաստանյութ է օգտագործվել: Պարզ ասած բոլոր պաշտոնապես ճանաչված COVID-19 պատվաստանյութերը բարձր արդյունավետություն ունեն մարդկանց համար անկախ նրանց տարիքից, սեռից կամ կողմնակի ազդեցություններից:

Բայց ինչու՞ են պատվաստումից հետո որոշ մարդկանց մոտ  կողմնակի ազդեցություններ լինում: Ինչու՞ է մեկը ավելի վատ է զգում իրեն, իսկ մյուսը ոչ: Ըստ էության դա կախված է կոնկրետ անձի իմունային համակարգից: Որքան ուժեղ լինի անընկալությունը, այնքան ... այնքան ուժեղ կլինեն «կողմնակի ազդեցությունը»: Այո, դա ճիշտ է:

Lancet ամսագիրը հրապարակել է 627383 մարդկանց հարցման տվյալները, որոնք ստացել են տարբեր պատվաստանյութերի մեկ կամ երկու դեղաչափ: Միևնույն ժամանակ, փորձի ընթացքում գիտնականները հարցվածներին բաժանել են մի քանի կատեգորիաների, ներառյալ  մարմնի զանգվածի ինդեքսի, քրոնիկ հիվանդությունների, տարիքի և կորոնավիրուսային հիվանդություն տանելու տեսակետից: Արդյունքում պարզվել է, որ պատվաստմանը ի պատասխան ամենաշատը կողմնակի ազդեցություններ արձանագրվում են երիտասարդների,  կանանց և նախկինում COVID-19- ով հիվանդացածների մոտ: Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի բժշկության և հանրային առողջության դոկտոր Նիկոլաս Վուդը ասում է, որ երիտասարդների մոտ հետպատվաստումային բարդությունների  հայտնելու պատճառներից մեկն այն է, որ նրանք ունեն ... ավելի ուժեղ իմունային համակարգ: Զարմանալի է, բայց դա ճիշտ է:

Ուժեղ օրգանիզմը ավելի լավ է ճանաչում պատվաստանյութը որպես օտար հակածին և ավելի ուժեղ է արձագանքում: Դա բացատրում է այն, թե ինչու են երիտասարդներն ավելի խիստ արձագանքում պատվաստանյութին: Նույնը վերաբերում է նաև կանանց. ընդհանուր առմամբ, կանանց իմունային համակարգը ավելի ուժեղ է, ուստի պատվաստման դեպքում այն անմիջապես «մոբիլիզացնում է իր ուժերը»: Մինչդեռ տարեցները իրենց ավելի երկար կյանքի ընթացքում ստանում են վարակների ավելի ու ավելի մեծ չափաբաժիններ: Հետևաբար, ըստ Ավստրալիայի Լա Տրոբ համալսարանի պրոֆեսոր Ստեֆանի Գրասի, տարեց մարդիկ կարող են պարզապես ունենալ ավելի բարձր «հանդուրժողականություն»: Բայց այն, ինչ իրականում անսպասելի է դարձել գիտնականների համար, այն է, որ մարմնի զանգվածի ինդեքսը և մարդկանց մոտ ուղեկցող հիվանդությունների առկայությունը մեծ նշանակություն չունեին հետպատվաստումային բարդությունների զարգացման գործում: Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի իմունոլոգ Լարիսա Լաբզինան ասում է, որ չպետք է մոռանալ այնպիսի բանի մասին, ինչպիսին է գենետիկան: Երբեմն մենք չենք կարող ազդել դրա վրա, բայց դա հսկայական ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության վրա: «Անկախ նրանից, թե դուք բնածին ցիտոկիններն ավելի լավը կդարձնեք կամ ավելի վատ, շատ բան կախված է ձեր գենետիկայից»: Կողմնակի ազդեցությունները, կամ հետպատվաստումային բարդությունները օրգանիզմի իմունային պատասխանն է, որը սովորաբար զարգանում է ներարկումից որոշ ժամանակ անց, մի քանի ժամից մինչև մի քանի օր և կարող է հանգեցնել գրիպի նման ախտանիշների, ինչպիսիք են բարձր ջերմությունը, ոսկորների և մկանների ցավը կամ կարմրությունն ու այտուցը ներարկման տեղում: Այս ամենը չպետք է վախեցնի. դրանք նշան են, որ իմունային համակարգը գործում է: «Պատվաստանյութի արտադրած բորբոքային բջիջները գործում են ձեր անոթների վրա դրանք ավելի լայն դարձնելով: Այսպիսով, ավելի շատ արյուն կարող է հոսել ներարկման վայր, և այն կարող է ավելի շատ իմունային բջիջներ փոխանցել այնտեղ,- ասում է բժիշկ Լաբզինան, -ահա թե ինչու ձեռքը ուռչում է և դառնում ցավոտ»: Եթե ​​բորբոքումը բավականաչափ ուժեղ է, իմունային համակարգը կարող է առաջացնել այնպիսի ծանր ռեակցիա, ինչպիսին է ջերմությունը: Հիշու՞մ եք դպրոցական ծրագրից. բարձր ջերմաստիճանը դժվարացնում է բակտերիաների և վիրուսների բազմացումը: Հետպատվաստումային ախտանիշները սովորաբար անհետանում են մեկ-երկու օրվա ընթացքում, քանի որ օրգանիզմի արձագանքը «ինքն իրեն սահմանափակում է»: Պատվաստման ընթացքում ներդրված վիրուսը կամ դրա մասը (տարբեր տեսակի պատվաստանյութերում) զրկված են բազմանալու ունակությունից, ուստի արձագանքը արագորեն մարում է, մինչդեռ covid- ով իսկական հիվանդության դեպքում կորոնավիրուսը, մտնելով օրգանիզմ սկսում է խելագարորեն բազմանալ և ներթափանցել հյուսվածքներ ավելի խորը: Հենց այդ ամենի մեջ է պատվաստանյութի և բնական վարակի հարուցիչի միջև առկա հիմնական տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular